Համացանցից գտնել 10 հետաքրքիր փաստեր սողունների մասին։
1. Աշխարհում գոյություն ունի սողունների ավելի քան 8000 տեսակ: Նրանք բնակվում եմ յուրաքանչյուր մայրցամաքում, բայցի Անտարկտիկայից (այնտեղ չափազանց ցուրտ է):
2. Օձը տեղաշարժվում է հողին հենելով փորի վրա եղած թեփուկները, որոնց վրա ներսից տարբեր թեքությամբ ճնշում են կողոսկրերի ծայրերը: Եթե թեփուկները հենարան չունենան, օձը չի կարողանա շարժվել: Օրինակ նա կարող է արագ բարձրանալ ծառն ի վեր, սակայն ապակե մակերևույթին օձն անօգնական է:
3. Օձերի մաշկածածկույթի տակ կա մի շերտ` միջնաշերտ, որը դատարկ տարածություն է և կատարում է ջերմամեկուսիչ օդային բարձիկի դեր, երբ նրանք հպվում են շիկացած քարերին:
4. Կոկորդիլոսի երախից ազատվելու համար պետք է բթամատերով ուժգին սեղմել նրա աչքերի վրա:
5. Քամելեոնի լեզուն կրկնակի երկար է նրա մարմնից:
6. Կոմոդո հսկայական մողեսները հարձակվում են անգամ եղջերուի և վարազի վրա:
7. Օձը կարող է 3 տարի քնել:
8. Հնում կրիայի պատյանից սանր են պատրաստել:
9. Կրիաներն ապրում են բոլոր մայրցամաքներում և բոլոր եղանակային պայմաններում, թեև ցուրտ այնքան էլ չեն սիրում:
10. Կան շատ փոքրիկ կրիաներ (մարմնի երկարությունը՝ 7.5 սմ, քաշը՝ 50 գ), կան և բավական մեծերը (մարմնի երկարությունը՝ 254 սմ, քաշը՝ 600 կգ):
Հայաստանում տարածված ի՞նչ սողուններ են ձեզ հայտնի, ներկայացնել մի քանի օրինակ։
Հայաստանում կան օձեր օրինակ՝ Արարատյան, Հայկական իժ, կան նաև շատ մողեսներ:
Ներկայացնել սողունների բազմացումը
Բոլոր սողունները բաժանասեռ կենդանիներ են և բազմանում են ներքին բեղմնավորմամբ: Սողունների բազմացման օրգանները կառուցվածքով շատ նման են երկկենցաղների բազմացման օրգաններին:Արուն ունի երկար զույգ սերմնարաններ, որոնք սերմնածորաններով բացվում են կոյանոցի մեջ:Էգը ունի զույգ ձվարաններ, որոնք ձվատարներով բացվում են կոյանոցի մեջ: