Երկնի անթիվ աստղերեն մերն է միայն անիկա՛ …
Ամեն գիշեր վերը, հո՛ն, Արագածի գլխուն վրա
Ան կշողա առանձին, այնքան անջատ մյուսներեն,
Որ ուրիշ ձեռք մը կարծես զանի վառեց գաղտնորեն:
Զանի վառեց ու կախեց հո՛ն, մեզ համար, հավիտյան…
Ան կանթեղն է՝ լույս առած Լուսավորչեն Հայության,
Անկե լցված, անոր ջինջ արտասուքեն՝ յուղի տեղ,
Պլպլացող քաղցրությամբ, պլպլալիք միշտ կանթեղ…
Այդպես հավտաց ու այդպես դեռ կհավտա հայ հոգին,
Որ միշտ դարձավ, նայեցավ և հառեցավ անձկագին
Առտուն ձյունոտ Մասիսին և գիշերներն ալ անոր…
Այդպես և ե՛ս, ո՛վ մեծ սուրբ, հավատարծարծ կանթեղիդ
Զգացի, որ հոգվույս մեջ կծագեր շողը վճիտ
Եվ կմեծնա՜ր, կմեծնա՜ր, մինչև կըլլա՜ր Այգ մը նոր…
1. Բառերը դարձրո՛ւ արևելահայերեն՝ անիկա-նա, հոն-այնտեղ, ան-նա, զանի, անոր-նրա։
2. Բացատրի՛ տողերը՝ Զգացի, որ հոգվույս մեջ կծագեր շողը վճիտ
Եվ կմեծնա՜ր, կմեծնա՜ր, մինչև կըլլա՜ր Այգ մը նոր…
Զգացի, որ հոգուս մեջ վճիտի շող ծագեց
Որը մեծացավ, մեխացավ, մինչև դարձավ առավոտ:
3. Համացանցից գտի՛ր և կարդա՛ Լուսավորչի կանթեղի մասին ավանդազրույցը։ Համառոտ պատմիր։
Բալլադի հիմքը ժողովրդական է։ Ենթադրվում է, որ Հովհաննես Թումանյանն օգտագործել է Գ. Հովսեփյանի` 1892 թվականին Թիֆլիսում լույս տեսած «Փշրանքներ» բանահյուսական ժողովածուն, որտեղ «Ապարան» տեղանվան մասին նշված է հետևյալ ծանոթագրությունը. «Սա Աբարան չէ, Անպարան է, որովհետև Լուսավորչի արտասուքով լիքը կանթեղը երկնքից անպարան կախված է «հաչաների» (գագաթների) մեջ. դորա համար էլ Ապարան են ասում»:
Թումանյանը բալլադը գրել է 1902 թվականին։ Ինքնագիրը մեզ չի հասել։
Առաջին անգամ տպագրվել է Բանաստեղծություններ Թիֆլիս ժողովածուի 68-69 էջերում, իսկ դրանից հետո` Լեգենդներ Թիֆլիս ժողովածուի 30-31 էջերում, Բանաստեղծություններ Բաքու ժողովածուի 86-87 էջերում, Բանաստեղծություններ Կ. Պոլիս ժողովածուի 99-100 էջերում, ապա` Երկերի Ժողովածուի առաջին հատորի 297-298 էջերում: