1․Ի՞նչն են անվանում մեխանիկական շարժում։
Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխումն այլ մարմնի նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում։
2.Բերել մեխանիկական շարժման օրինակներ։
Օդում թռչող ինքնաթիռը փոխում է իր դիրքն ամպերի նկատմամբ։
3.Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին
Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշկվարման մարմին։
4.Ի՞նչն են անվանում նյութական կետ։
Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ։
5.Ո՞ր դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,ո՞ր դեպքում՝ոչ։
Երբ հետազոտում ենք Արեգակի շուրջը մոլորակների պտտման օրինաչափությունները, մոլորակներնննն ու Արեգակը դիտարկում ենք որպես նյութական կետեր, իսկ երբ ուսումնասիրում ենք մոլորակների և Արեգակի կառուցվածքները, ապա դրանք չի կարելի նյութական կետեր համարել։
6.Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ։
Հետագիծ է կոչվում այն գիծը, որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը։
7.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ։
Հետագծի այն տեղամասի երկարությունը, որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում, կոչվում է այդ ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհ։
8.Ինչո՞վ է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:
Հետագիծ է կոչվում այն գիծը, որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը։
Հետագծի այն տեղամասի երկարությունը, որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում, կոչվում է այդ ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհ։
9.Ո՞ր շարժումն է կոչվում հավասաաչափ,ո՞րը անհավասարաչափ։
Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավսարաչափ շարժում։
Այն շարժում, որի ընթացքում մարմինըշարժվում է ոչ հավասարաչափ արագությամբ, կոչվում է անհավասարաչափ շարժում։
10.Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը
Հավասարաչափ շարժման արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ճանապարհի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում մարմինն անցել է այդ ճանապարհը։
v=S:t
11․Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում
Կմ/ժ, մ/վ, սմ/վ։
12․Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը
S=vt
13.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:
t=S:v
14․Մեխանիկայի ո՞ր բաժինն են անվանում կինեմատիկա։
Մեխանիկայի այն բաժինը, որն ոււսումնասիրում է մարմինների շարժումները՝ առանց դրանց պարճառների քննարկման, կոչվում է կինեմատիկա։
15․Սահմանել անհավասարաչափ շարժման միջին արագություն։
Մարմնի անցած ճանապարհի և այդ ճանապարհն անցնելու ժամանակի հարաբերությունն անվանում են մարմնի միջին արագություն
16․Գրել միջին արագության բանաձևը։
vմիջ=S:t