Խոլերիկ

Խոլերիկ խառնվածք ունեցող մարդուն կարելի է բնութագրել որպես արագ, պոռթկուն, եռանդով գործի մեջ մտնելու և էական դժվարությունները հաղթահարելու կարողությամբ օժտված անձ, բայց միևնույն ժամանակ որպես անկայուն, էմոցիոնալ բուռն պոռթկումների հակված և տրամադրության հաճախակի փոփոխություններ ունեցող: Հետևյալ խառնվածքը բնութագրվում է ուժեղ, արագ առաջացող զգացմունքներով, որը վառ արտահայտվում է խոսքում, ժեստերում և դիմախաղում: Խոլերիկ խառնվածք են ունեցել անցյալի հայտնի մշակութային և քաղաքական դեմքեր, ինչպես օրինակ՝ Պետրոս Առաջինը, Ալեքսանդր Պուշկինը, Ալեքսանդր Սուվորովը, Դմիտրի Մենդելեևը:

Խոլերիկներն օժտված են հոգեկան բարձր ակտիվությամբ, էներգիայով լի գործունեությամբ, կտրուկ, ուժեղ շարժումներով, դրանց արագ տեմպով, պոռթկունությամբ: Խոլերիկներն անհամբեր են, դյուրաբորբոք, հակված են զգացմունքային անկման, երբեմն ագրեսիվ են:Ուժեղ կողմերըԽոլերիկն այլ մարդկանցից չի ակնկալում օգնություն նույնիսկ, եթե նա ինքը չի կարող դա անել: Նա իր ուսերին է վերցնում ողջ բեռը և միայնակ անում գործը, նույնիսկ, եթե դա շատ ծանր աշխատանք է:

Նրանց դժվար է զարմացնել, որովհետև նրանք գիտեն թե ինչ է իրենց հարկավոր և ինչպես պետք է գործել: Կարող են լավ դատավոր և խորհրդատու լինել, որովհետև կյանքի բոլոր իրավիճակներում խոլերիկներն ունեն իրենց պատկերացումները, գաղափարներն ու կարծիքը: Նրանք իրենց մեջ վստահ են, որ գիտեն բոլոր հարցերի պատասխանները: Կարողանում են մարդկանց ոգեշնչել և նրանցում բարձրացնել խանդավառությունը: Հեշտությամբ են ճանաչում մարդկանց և կողմնորոշվում նրանց մեջ: Խոլերիկները ճանաչում են մարդկանց թույլ և ուժեղ կողմերը և դրա շնորհիվ կարողանում է մոտիվացնել մարդկանց:Նրանց դրական գծերից մեկն այն է, որ կարող է ցանկացած մարդու մոտ արթնացնել ոգևորություն, ոգեշնչել նրանց, մոտիվացնել:

Նրանք հակված են ֆանատիզմի: Եթե նա գտնում է, որ ինքը ճիշտ է, նրան մոլորության մեջ գցելը դժվար է և բարդ է նրան ստիպել ընդունել այլ տեսակետ: էքստրեմիստների մեջ հաճա են հանդիպում խոլերիկներ, որովհետև նրանք հակված են ֆանատիկորեն հավատալ որևէ գաղափարի կամ թեորիայի: Մահապարըները ևս խոլերիկներ են, որովհետև նրանք հստակ գիտակցում են, որ իրենք ճիշտ են վարվում և նրանց ոչինչ չի կարող կանգնեցնել:

Խոլերիկների դրական հատկանիշներից կարելի է նշել որոշում կայացնելու հաստատակամությունը: Օրինակ՝ խուճապի, անհանգստության կամ դժբախտ պատահարների ժամանակ հենց խոլերիկներն են կարողանում փրկել դրությունը, որովհետև շրջապատից անկախ, նրանք կարողանում են վստահորեն վերահսկել իրավիճակը, ընդունել ճիշտ որոշում կամ օգնել մարդկանց դուրս գալ անելանելի վիճակից:

Ունեն ուժեղ և հզոր կամք: Դրա շնորհիվ էլ հաջողությունների են հասնում: Կյանքում օպտիմիստ են: Նրանք շատ ինքնիշխան են: Եթե հարաբերություններում նրանց որևէ բան դուր չի գալիս, նա հեշտությամբ դադարեցնում է հարաբերությունները, միայն թե չկորցնի սեփական ինքնիշխանությունը: Նրանք հեշտ են օգնում մարդկանց: Խոլերիկները շատ տղամարդկային ու համարձակ են: Նրանք լավ կազմակերպիչներ կարող են լինել և կարող են մարդկանց րենց հետևից տանել, լիցքաթափել, խանդավառել: Վտանգի դեպքում արագ են որոշում կայացոնւմ, սրամիտ են: Կարող են երկար աշխատել: Նույն ժամանակում նրանք ավելի շատ են անում, քան մելանխոլիկները: Նրանք խմբի ուրախությունն են, հումորի լավ զգացում ունեն: Չեն վախենում ընդդիմությունից: Նրանց դուր է գալիս դիմադրությունը, որովհետև գիտեն իրենց արժեքը, վստահ են իրենց ուժերի վրա: Ինչ նպատակ դնում են, հասնում են դրան: Երբեք չեն նահանջում, առաջ են գնում և կարող են դրան հասնել ցանկացած թանկ գնով: Նրանց ոչինչ չի վախեցնում: Նրանք միշտ գործողությունների պլան ունեն:

Թույլ կողմերը

Խոլերիկները շատ ավտորիտար ղեկավարներ են, կարծում են, որ իրենց կարծիքն ամենակարևորն է և իրենց շրջապատին վստահեցնում են այդ հարցում: Նրանք չեն զգում և չեն տանջվում այլ մարդկանց համար: Բայց դա գալիս է նրանց ուժեղ կողմից. քանի որ նրանք միշտ գիտեն ինչպես, որտեղ և երբ գործել, միշտ փորձում են միայնակ անել նույնիսկ բարդ աշխատանքներ, ուստի նրանց համար դժվար է տանջվել այլոց համար և զգալ նրանց ցավը: Խոլերիկներն այդ առումով դժվար են հասկանում զարմացող և տանջվող մելանխոլիկներին:

Շատ հաճախ նրանք ուրիշների փոխարեն որոշումներ են ընդունում, ինչն անշուշտ դուր չի գալիս մարդկանց: Նրանք ստիպում է մարդկանց ընդունել այն որոշումը, որն իրենց է դուր գալիս: Իրականում նրանց այս քայլը հանգեցնում է հակազդումների: Խոլերիկներն ավտորիտար ու գոռոզ են: Նրանք կարող են լինել կոշտ, կոպիտ ու խայթող: Դրանք նրա թույլ և միևնույն ժամանակ ուժեղ կողմներն են հանդիսանում, որը նրանց կյանքը դարձնում է բավականին դժվար: Խոլերիկներն ավտորիտար են նաև ընտանիքում: Նրանք շատ կոպիտ ծնողներ են:

Սոցիալական խմբերում փորձում են դոմինանտ դիրք զբաղեցնել: Միշտ ցանկանում են լիդերի կարգավիճակում լինել, նույնիսկ եթե դրա հնարավորությունը չունեն: Նրանք օգտագործում են իրենց ողջ ներուժը, որպեսզի լիդեր լինեն: Նրանց բացասական գծերից մեկն այն է, որ նրանք հաճախ այլ մարդկանց օգտագործում է իր նպատակների և սեփական շահերի համար:

Ի տարբերություն սանգվինիկների, ովքեր արագ են ներում, իսկ մելանխոլիկները՝ վրիժառուներ են, խոլերիկները և չներող են և վրիժառուներ: Խոլերիկները ագրեսիվ են և հակված են բռնության, հաճախ են ճնշում շրջապատին: Անկիրք սառն են: Ստեղծագործող մարդիկ չեն: Կոշտ են, կոպիտ և չեն զգում այլ մարդկանց: Նրանց շատ է բարկացնում լացն ու արցունքները: Դա նրանց մոտ ագրեսիա է առաջացնում:

Բացասական գծերից է այն, որ փոքր-ինչ շատ են ինքնավստահ, դետալների վրա ուշադրություն չեն դարձնում, փորձում են արագ գործել, դրա համար ամեն բան չի, որ նրանց մոտ լավ է ստացվում: Նրանք կարողանում են խորամանկել, չի սիրում այլոց օգնել: Խորհուրդներ չեն ընդունում և սիրում են գործել միայնակ:

Սանգվինիկ

Սանգվինիկ խառնվածքի տեր մարդկանց կարելի է բնութագրել որպես աշխույժ, շարժուն, անհաջողություններին և տհաճություններին համեմատաբար հեշտությամբ վերաբերվող անձ: Այսպիսի խառնվածք են ունեցել Ալեքսանդր Իվանովիչ Գերցենը, ավստրիացի կոմպոզիտոր Մոցարտը, ինչպես նաև՝ Նապոլեոն Բոնապարտը:

Սանգվինիկը հոգեբանական բարձր ակիվությամբ, էներգիայով, աշխատունակությամբ, արագ և աշխույժ շարժումներով, հարուստ և փոփոխվող դիմախաղով, խոսքի բարձր տեմպով անձինք են: Սանգվինիկը ձգտում է հաճախակի փոփոխվող տպավորությունների, հեշտ և արագ արձագանքում է շրջապատող իրադարձություններին, շփվող է: Էմոցիաները սանգվինիկների մոտ գերազանցապես դրական են, դրանք արագ առաջանում են և արագորեն փոխվում: Նա շատ արագ հարմարվում է նոր միջավայրին և արագ մտերմանում մարդկանց հետ: Նրա զգացմունքները հեշտությամբ առաջանում են և արագ փոխարինվում են նորերով, նրան բնորոշ է արտահայտչականությունը, երբեմն նաև անկայունությունը:

Ֆելգմատիկ

Բնութագրվում են որպես հանգիստ, չարտահայտված դիմախաղով, անտարբերությամբ աչքի ընկնող մարդիկ: Դանդաղ են անցնում աշխատանքային մի գործունեությունից մյուսին։Ֆլեգմատիկները բավականին սառնարյուն և դանդաղաշարժ են։ Հիմնականում համբերատար են, զուսպ, հավասարակշռված և քիչ հաղորդակցվող։ Ֆլեգմատիկին բնորոշ է բարձր ակտիվությունը, սակավ զգացմունքայնությունն ու հուզականությունը։ Ֆլեգմատիկի զգացմունքները տարբերվում են թույլ արտաքին դրսևորմամբ։ Նրան դժվար է ծիծաղեցնել կամ տխրեցնել, նույնիսկ երբ շուրջբոլորը բարձրաձայն ծիծաղում են։ Նա մեծ անախորժությունների դեպքում էլ կարող է հանգստություն պահպանել։

Ցանկացած գործունեության մեջ դրսևորում է համառություն և հաստատակամություն։ Նա, որպես կանոն, գործը միշտ հասցնում է մինչև վերջ։ Նրա դեմքի արտահայտությունները, շարժուձևն ու խոսքն արտահայտիչ չեն։ Մարդկանց հետ հարաբերություններում ֆլեգմատիկը միշտ հանգիստ է, հավասարակշռված, չափի մեջ շփվող, իսկ տրամադրությունը գրեթե միշտ հաստատուն է։ Նա ճարպիկ չէ, դանդաղ է հարմարվում նոր միջավայրին և դժվարությամբ փոխում իր սովորույթները։ Դրա հետ մեկտեղ նա աշխատասեր է և եռանդուն։ Տարբերվում է համբերատարությամբ, դիմացկունությամբ, բարձր ինքնատիրապետմամբ։ Եթե ֆլեգմատիկին ներքաշում են որևէ վիճաբանության մեջ, ապա նա ամեն ինչ անում է այդ ամենից խուսափելու համար։

Կարելի է ասել, որ ֆլեգմատիկները հանգիստ, ունեն կայուն ձգտումներ և քիչ թե շատ հաստատուն տրամադրություն, հոգեկան վիճակը թույլ է արտահայտված: Ֆլեգմատիկն առանձնանում է ուժեղ, հավասարակշռված, իներտ տիպի նյարդային համակարգով: Նրանք ունեն հուսալի հիշողություն, բարձր ինտելեկտ, իսկ նրանց որոշումները մտածված են, կշռադատված և զերծ են ռիսկայնություններից:Նրանց բնորոշ է այն, որ վարքագծի նոր դրսևորումները նրա մոտ ի հայտ են գալիս դանդաղ, բայց պահպանվում են երկար: Նա հազվադեպ է «դուրս գալիս ափերից», հակված է կոնֆլիկտների: Ընդհանուր առմամբ նրան հատուկ է հավասարակշռությունը, հանգստությունը, համբերատարությունը, երբեմն՝ անտարբերությունը շրջապատի նկատմամբ և ծուլությունը: Ոչ բարենպաստ պայմաններում ֆլեգմատիկը կարող է ցուցաբերել անտարբերություն, էմոցիաների պակաս և հակում դեպի միօրինակ սովորություն դարձած գործունեությունների նկատմամբ:

Մելանխոլիկ

Մելանխոլիկ խառնվածք ունեցողներին կարելի է բնութագրել որպես հեշտ կոտրվող, անհաջողությունների համար խորապես անհանգստացող մարդ: Նյարդային համակարգի բարձր զգայունությունը, զգացմունքների ամենափոքր երանգներին տրվող նուրբ ռեակցիան, խորը էմոցիոնալ փորձը, բնութագրվում է մեծ դիմադրությամբ: Արիստոտելը և այլք պնդում էին, որ բոլոր հայտնի և ականավոր մարդիկ եղել են մելանխոլիկներ: Պավլովն այս խառնվածքը դասել է թույլ տիպի մեջ:

Ոչ բարենպաստ պայմանների արդյունքում նրանց մոտ կարող է ի հայտ գալ էմոցիոնալ բարձր խոցելիություն, մեկուսացում, օտարում: Հանգիստ, նրանց համար սովորական պայմաններում մելանխոլիկները կարող են հաջողությամբ հաղթահարել կյանքի խնդիրները:

Մելանխոլիկներն ունեն բարձր ինտուիտիվ վերաբերմունք իրենց շրջապատող մարդկանց հետ հարաբերությունների նկատմամբ:

Ես կարծում եմ, որ ես ֆլեգմատիկ եմ, որովհետև շատ հաճախ մունաթ եմ, կամ իմ ընկերուհին ասում է որ երբ ինձ ինչ որ բան է պատմում, իմ դեմքին է նայում ու փոշպանում է:

You are currently viewing Խառնվածք