Գորդյան հանգույց, գրական ակնարկություն։ Ըստ հին հունական ավանդության՝ փռյուգիական տոհմապետ Գորդիոսը Զևսի տաճարին է նվիրում իր կառքը։ Վերջինիս լուծը քեղիին էր կապված այնպիսի հնարամտությամբ, որ հնարավոր չէր հանգույցի ծայրերը գտնել ու արձակել։ Ում հաջողվեր, նա պետք է տիրեր Ասիային։ Ալեքսանդր Մակեդոնացին, պարսկական արշավանքից առաջ, Գորդիոսի հանգույցը լուծեց թրի մի հարվածով։ Այստեղից էլ «Գորդյան հանգույց» արտահայտությունը՝ անլուծելի, կնճռոտ խնդիր իմաստով և «Գորդյան հանգույցի լուծում» արտահայտությունը, որ նշանակում է բարդ, խճճված իրադարձությունների ժամանակ կայացնել արագ ու խիզախ վճիռ։
- Post published:31 Հոկտեմբերի, 2024
- Post category:Պատմություն 8