1. Տեքստերի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի:
Ֆուտբոլում խաղարկվող մրցանակների մեջ պատվավորն անհատական «Ոսկե գնդակ», «Ոսկե կոշիկներ» և «Արծաթե կոշիկներ» մրցանակներն են: «Ոսկե գնդակի» տեր դառնում է այն ֆուտբոլիստը, որ մայրցամաքի ամենալավ մարզիկն է ճանաչվում: «Ոսկե կոշիկներն» ու «Արծաթե կոշիկները» համապատասխան թիթեղներից կարված կոշիկներ են, որ հանձնվում են եվրոպական երկրների ամենալավ ռմբարկուներին:
Գերմանացի ֆիզիկոս Կոենն ասում է, որ քսանմեկերորդ դարում կանայք լողի տարածությունը հեշտ են հաղթահարելու, քան մեր օրերում ամենալավ լողորդ համարվող տղամարդիկ:
Դանիացի Վեստերգարդը պատրաստել է աշխարհի ամենամեծ` երեսունչորս տեղանոց հեծանիվն ու փոքր մոտոցիկլը: Նա ասում է, որ ճիշտ է դրանք օգտագործել գովազդի համար:
2. Պարզի´ր, թե տրված թվականներն ի՞նչ սկզբունքով են խմբավորվել:
Ա. Տասնմեկ, քսաներեք, քառասունվեց, հիսունչորս, յոթանասունինը, իննսունինը, տասնմեկերորդ, վաթսունութերորդ, երեսունմեկական:
Քանակական երկնիշ թվականներ, որոնք գրվում են միասին
2. Հարյուր մեկ, հազար երեք հարյուր երեսուներկու, երկու հազար հինգ հարյուր հիսուներորդ, չորս հարյուր վաթսունական, երեք քառորդ, զրո ամբողջ հինգ տասնորդական:
Քանակական երեք և ավել նշան ունեցով թվականներ, որոնք գրվում են առանձին
Գ. Երկու-երկու, քսան-քսան, տասնութ-տասնութ, հարյուր-հարյուր:
Բաշխական թվականներ