1. Ի՞նչ ընդհանրությամբ են խմբավորվել տրված բայերը:

Ա. Կիրառել, խմել, հնարել, բացատրել, գրավել, հասնել, լցնել, թռչել, սառչել:

Բ. Գնալ, գգալ, խոյանալ, ընթանալ, վախենալ, կամենալ, տզզալ, շրխկալ:

Ա խմբի բայերը վերջանում են «ել»-ով, իսկ Բ խմբի բառերը «ալ»-ով

2. Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:

Օրինակ`տես — տեսնել, բարձր — բարձրանալ:

Ա. Ընկեր-ընկերանալ, թանձր-թանձրանալ, խոր-խորանալ:

Բ. Վախ-վախենալ, կամ-կամենալ, մոտ-մոտենալ:

Գ. Հաս-հասնել, անց-անցնել, հագ-հագնել:

Դ. Թիռ-թռչել, սառ-սառչել, կիպ-կպչել:

3.Տրված բայերը պատճառական դարձնող ածանցները թվի՛ր:

Մեծացնել, հեռացնել, գգացնել, վախեցնել, հիշեցնել, թռցնել, տեսցնել:

4. Տրված բայերի անցյալ ժամանակը կազմի՛ր և պարզի՛ր, թե ինչպե՛ս է փոխվում ընդգծված բայածանցներից յուրաքանչյուրը:

Հագենալ — հագեցել է – են-ը դառնում է եց:

Հեռանալ-հեռացել է, մոտենալ-մոտեցել է, դալկանալ-դալկացել է, ամրանալ-ամրացել է, գտնել-գտել է, տեսնել-տեսել է, թռնել-թռել է, փախչել-փախել է, հասցնել-հասցրել է, մեծացնել-մեծացրել է:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Տրված բայերի անցյալ ժամանակը կազմելու միջոցով պարզի՛ր, թե ընդգծվածները ո՛ր բառերի մեջ են արմատի մասեր և որտեղ` բայ կազմող ածանցներ (կարող են փոփոխվել կամ դուրս գալ):

Կպչել- կպել է, հաչել — հաչել է (կպչել բառի մեջ չ-ն ածանց է):

Հանել-հանել է, վանել-վանել է, բարձրանալ-բարձրացել է, մանկանալ-մանկացել է, հենել-հենել է, վախենալ-վախեցել է, մեռնել-մեռել է, բռնել-բռնել է, թռչել-թռչել է, խաչել-խաչել է, հառաչել-հառաչել է:

2. Ընդգծի՛ր տրված անորոշ, անկատար, վաղակատար, հարակատար դերբայների

ա)ել, ալ,

բ)ում,

գ)ել,

դ)ած վերջավորություններից առաջ ընկած մասերը (հիմքերը) և պատասխանի՛ր հարցերին:

Ա Զգալ, ծերանալ, կպչել, տեսնել:

Բ. Զգում (է), ծերանում (է), կպչում (է), տեսնում (է):

Գ. Զգացել (է), ծերացել (է), կպել (է), տեսել (Է է):

Դ. Զգացած, ծերացած, կպած, տեսած:

Ո՞ր դերբայների հիմքերն են իրար նման:

Վաղակատար, հարակատար,

Ո՞ր հիմքերը կարելի է կոչել անցյալի հիմք:

Վաղակատար, հարակատար

Ինչպե՞ս կանվանես մյուս հիմքը:

Ներկայի հիմք

3. Փակագծում դրված բայերն այնպես գրիր, որ ի՞նչ արեց (ի՞նչ արեցի, արեցիր, արեցինք, արեցիք, արեցին) հարցին պատասխանեն:

Դուք ինչ-որ երերուն տախտակի վրա (ամրացնել) այդ վանդակը:

Դուք ինչ-որ երերուն տախտակի վրա ամրացրեցիք այդ վանդակը:

Ինչո՞ւ դու քո հոտն իմ դաշտում (արածեցնել):

Ինչո՞ւ դու քո հոտն իմ դաշտում արածեցրիր:

Հավերը (երկարեցել) վզները դեպի ներքև, նայեցին դես ու դեն:

Հավերը երկարացրեցին վզները դեպի ներքև, նայեցին դես ու դեն:

Նա իր ձիուն (մեծացնել) չամչով ու գարիով:

Նա իր ձիուն մեծացրեց չամչով ու գարիով:

Ես հավանաբար (ձանձրացնել) ունկնդիրներին:

Ես հավանաբար ձանձրացրեցի ունկնդիրներին:

Մենք անզգուշորեն (թռցնել) արևկող անող թռչուններին:

Մենք անզգուշորեն թռցրեցին արևկող անող թռչուններին:

You are currently viewing Գործնական քերականություն