Ես շարունակում եմ կարդալ այս գիրքը, և կպատմեմ այնքան ինչքան կարդացել եմ այս շաբաթ: Աննա միայնակ գնաց եկեղեցի, այնտեղ նա պետք է հանդիպեր միսս Լինդին, բայց նա չգտավ: Եկեղեցու մոտ Աննան հանդիպեց մի աղջիկների խումբ, բակց նրանք շատ տարօրինակ էին նայում Աննային: Երբ Աննան ետ եկավ կանաչ կտուրներ, նա սկսեց Մարիլային պատմել, թե ինչ է ընդհանրապես տեղի ունեցել: Աննան պատմեց աղջիկների մասին, նաև ասեց, որ նա չգտավ միսս Լինդին, և ուղղակի նստեց անկյունում պատուհանի մոտ, այնտեղ Աննայի համար անհետաքրքիր քարոզներ էին կարդում, և եթե նա չնստեր պատուհանի մոտ նա չէր կարողանա մինչև վերջ մնալ, քանի-որ պատուհանից նա տեսնում էր բնությունը և կարողանում էր երևակայել:

You are currently viewing Աննան կանաչ կտուրներից