Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։
Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մրրիկներին հակառակ։
Ու թեպետև պատառ-պատառ
Մեր դրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։
Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։
1. Անհասկանալի բառերը բացատրի՛ր:
Ցիրուցան-ցրված,
2. Բացատրի՛ր վերնագիրը:
Իմ կարծիքով այստեղ ուխտ բառը օգտագործվում է որպես խոստում, և ցույց է տալիս հայրենասիրությունը, որտեղ մարդիկ շարունակում են իրենց ճանապարհը չնայելով ոչ մի բանի:
3. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ բանաստեղծության ասելիքը, արտահայտած միտքը:
Ներկայացվում է հայրենսիրությունը, և մարդիկ ովքեր շարունակոըմ են իրանց ճանապարհը անտեսելով դժվարությունները:
4. Ուղտ-ուխտ. ինչպիսի՞ բառեր են, բացատրի՛ր:
Ուխտ-որևէ բան անելու կամ չանելու նվիրականացված խոստում` որպես անխախտելի պարտավորություն:
Ուղտ-կենդանի