Ձայնարկություն՝ զգացմունք, հուզմունք, կոչ, նմանաձայնություն արտահայտող բառեր:
1. Տրված նախադասություններում ընդգծի՛ր ձայնարկությունները:
—Փի՜շտ, հեռու գնա ափսեի մոտից:
—ՈՒխա՛յ, հաճելի է այս ջուրը խմելը:
—Հե՜յ, որտեղ եք:
Ձայնարկությունները լինում են երեք տեսակ.
· զգացական
· կոչական
· նմանաձայնական
2. Ձայնարկությունների շարքերի դիմաց գրի՛ր տեսակը, նշի՛ր՝ ինչ են արտահայտում:
Ա.Է՜յ, Էհե՛յ, ծո՜, ա՜, փի՜շտ, տո՜… կոչական
Բ. ա՛խ, վո՛յ, ո՛ւխ, օ՛, օ՛յ, ջա՛ն, պա՛հ… զգացական
Գ.ծի՛վ-ծի՛վ, ծուղրուղո՜ւ,խը՜շշ, բը՛զզ, ճը՛ռռ նմանաձայնական
Ձայնարկությունները նախադասության անդամ չեն դառնում:
Ձայնարկությունները կազմությամբ լինում են պարզ և բարդ:
3. Գրի՛ր տրված ձայնարկությունների կազմությունը՝ ա՛խ, վա՛յ, վա՛յ-վա՛յ, հե՜յ վախ, բը՛զզ, ջա՛ն:
պարզ-ախ, վայ,բըզզ, ջան
բարդ-վայ-վայ, հեյ վախ
Ձայնարկությունների ուղղագրությունը.
· միության գծիկով գրվում են կրկնավոր հարադրությունները՝ հա՛յ-հա՛յ, վա՜շ-վի՜շ…
· անջատ գրվում են հարադրական բարդությունները՝ հա՜յ հա, զը՜նգ հա զը՜նգ …
· եթե ձայնարկության միակ վանկարար հնչյունը ը-ն է, գրվում է՝ թը՜խկ, հը՜մ…
4. Կետադրի՛ր նախադասությունները.
Ա՛յ մարդ, ի՞նչ ենք անելու:
Հե՜յ, ո՞ւր եք գնում:
Օ՜, ինչպե՞ս մինչև հիմա գլխի չէի ընկել:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Տրված բառերին ավելացնելով ինչքա՞ն, ինչպե՞ս, ե՞րբ, ո՞ւր հարցերին պատասխանող լրացումներ` կազմի´ր բառակապակցություններ: Անհանգստանալ, սովորել, ուղևորվել, կեղտոտվել:
Ինչքա՞ն-շատ անհանգստանալ, քիչ սովորել, շատ ուղևորվել, քիչ կեղտոտվել:
Ինչպե՞ս-վախենալով անհանգստանալ, շտապ սովորել, անհանգիստ ուղևորվել, ուժեղ կեղտոտվել:
Ե՞րբ-հիմա անհանգստանալ, դասամիջոցին սովորել, գիշերը ուղևորվել, աշնանը կեղտոտվել:
Ո՞ւր-ուղևորվել Եվրոպա
2.Տրված բառակապակցությունների մեջ ընդգծի´ր այն բառը, որ գլխավորն է (լրացյալը), և գրի՛ր, թե ի՛նչ հարցի է պատասխանում լրացումը:
Օրինակ`
հրաշագործ դեղ — ինչպիսի՞ դեղ:
Մեքենաների օգնությունը-ինչի՞ օգնությունը, լավ բերք-ինչպիսի՞ բերք, արդյունաբերական ձեռնարկություններ-ի չպիսի՞ ձեռնարկություններ, ֆիզիկոսների ընկերություն-ո՞ւմ ընկերություն, գործարանի ծխնելույզներ-ինչի՞ ծխնելույզներ, հատել անտառը-հատել ի՞նչը, քաղաքում հանդիպել-որտե՞ղ հանդիպել, ընկերներին հրավիրել-ո՞ւմ հրավիրել, արագ տարածվել-ինչպե՞ս տարածվել, հանդիպել խոչընդոտների-հանդիպել ինչերի՞: