Տրված նախադասությունների ընդգծված անդամները համեմատի՛ր. Բ խմբի լրացումներն ինչո՞վ են տարբերվում Ա խմբի որոշիչներից: Փորձի՛ր բացատրել, թե ինչո՛ւ են դրանք բացահայտիչ կոչվում:

Ա. Մեծ գիտնական Նյուտոնը քիչ աշակերտներ է ունեցել:
 Բ. Նյուտոնը` մեծ գիտնականը, քիչ աշակերտներ է ունեցել:

Ա. Մի օր նրա դուռը թակեց նախկին ծովագնաց էդմունդ Հալեյը:
Բ. Մի օր նրա դուռը թակեց էդմունդ Հալեյր` նախկին ծովագնացը:

Ա. «Թագավորական աստղագետ» Հալեյը հիմնականում պարզեց գիսավորների շարժման գաղտնիքները:
Բ.Հալեյը` «Թագավորական աստղագետը», հիմնականում պարզեց գիսավորների շարժման գաղտնիքները:

Բոլոր Ա տարբերակներում որոշիչ են, Բ շարքում բացահայտիչ:

Բացահայտիչ 

Նախադասության՝ առարկա ցույց տվող անդամի ով կամ ինչ լինելը արտահայտող լրացումը կոչվում է բացահայտիչ: 

Նախադասության այն անդամը, որն ունի բացահայտիչ, կոչվում է բացահայտյալ: 

1.    Գտիր բացահայտիչ- բացահայտյալները և կետադրի՛ր:

Արփինեն՝ ընկերուհիս, դասի չէր եկել:

Արամը՝ որպես օրինակելի սովորող, ստացավ մրցանակ:

Սարերում՝ վրանների տակ, ապրում են հովիվները:

Բացահայտիչը լինում է երեք տեսակ՝ բուն, մասնական, մասնավորող պարագայական:

Բուն բացահայտիչ

Բուն բացահայտիչը բացահայտում է լրացյալի ով կամ ինչ լինելը և պահանջում է նույն հարցը:

1.Առաջին առաջադրանքի մեջ ո՞ր նախադասությնում է առկա բուն բացահայտիչ:

Արփինեն՝ ընկերուհիս, դասի չէր եկել:

2. Կետադրի՛ր նախադասությունները.

Ա. Խալդ աստծո զորությամբ ես՝ Տուշպա մայրաքաղաքի և համայն Բիայնայի տիրակալս, մեծն Մենուայի որդին, ասում եմ:

Բ. Իր ապրած կյանքի ընթացքում նա տեսել էր ամեն ինչ՝ սեր, ատելություն, խաբեություն, քծնանք:

Գ. Նա սև մազերով ու գունատ դեմքով մի գեղեցիկ տղա էր՝ պահապանի ավագ որդին:

Բացահայտիչի կետադրությունը:

Բացահայտիչից հետո չի դրվում ստորակետ հետևյալ դեպքերում .

Ա. Եթե բացահայտիչը դրված է սեռական հոլովով: Օրինակ՝ Դպրոցի պահակի՝ ծեր 

Մամիկոնի հոգում թաքուն մի վախ կար:

Բ. Եթե բացահայտիչին հաջորդում է կապ . օրինակ՝ Վերգինեի՝ կրտսեր 

մորաքրոջս մոտ ինձ վատ էի զգում:

Գ. Եթե բացհայտիչից հետո դրվում է եմ, ես է… օժ.  բայը կամ հագույցը. Օրինակ՝  Սայաթ-Նովան՝ մեծ գուսանն էր ժողովրդի միակ ուրախությունը:

Դ. Եթե բացահայտիչից հետո ընկնում է էլ շաղկապը. Օրինակ՝ Արամը՝ ընկերս էլ 

մասնակցեց այդ միջոցառմանը:

3. Կազմիր բուն բացահայտիչով նախադասություններ՝ իբրև բացահայտյալ 

օգտագործելով բոլորը, Գյումրի, հարևանուհի բառերը: 

Գյումրին՝ Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքը, շատ գեղեցիկ է:

Մեր փոքրիկ խմբից բոլորը՝ ես, Անին, Եվան, Մարիամը, քայլում էինք:

Հարևանուհին՝ Անահիտը, , շատ էր մեզ հյուր գալիս:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Կետերը փոխարինիր ինչպիսի՞ կամ ո՞ր հարցերին պատասխանող բառերով կամ բառակապակցություններով (որոշիչներով):

Օրինակ`

… ջրով լվացվեց: Զուլալ  ջրով լվացվեց: Սարերից եկող ջրով լվացվեց:

….. ծաղիկներն օրորվում են … զեփյուռից: Փեքրիկ ծաղիկներն օրորվում են հաճելի զեփյուռից: Դաշտում գտնվող ծաղիկներն օրորվում են հարավից եկող զեփյուռից:


… Գետը ողողել էր … քաղաքի տներն ու պարիսպները: Պաղ գետը ողողել էր մեծ քաղաքի տներն ու պարիսպները: Հրազդան գետը ողողել էր մոտակա քաղաքի տներն ու պարիսպները:


… ճանապարհորդը պատմում էր … անապատի մասին: Հայտնի ճանապարհորդը պատմում էր տարօրինակ անապատի մասին: Իմ ծանոթ ճանապարհորդը պատմում էր Սահարա անապատի մասին:


Գետը … շղարշով էր ծածկվել: Գետը կիսաթափանցիկ շղարշով էր ծածկվել:


Լեռների … ստվերները ծածկել էին … դաշտերն ու հովիտները: Լեռների մեծ ստվերները ծածկել էին փոքրիկ դաշտերն ու հովիտները: Լեռների այդ ստվերները ծածկել էին մեր դաշտերը ու հովիտները

Հնէաբանները… դամբարանից … գործիքներ գտան: Հնէաբանները հին դամբարանից վտանգավոր գործիքներ գտան: Հնէաբանները Եգիպտական դամբարանից մեր ժամանակվա գորցիքներ գտան:

2. Ընդգծված հատկացուցիչների և հատկացյալների կապը հստակ ցույց տալու համար կա՛մ շարադասությունը փոխիրկա՛մ կետադրիր:

Առագաստանավի՝ անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր փաստ կա:
Վարելահողերի՝ անտառներ հատելու միջոցով ընդարձակման հետ հաճախացան խորշակները, որոնք իսկական պատուհաս են հողագործության համար:

Հողի՝ սև մրրիկներից պաշտպանող բարեկամը անտառն է:
Մթնոլորտը կեղտոտում են նաև անտառային հրդեհների՝ արևի դեմքր ծածկող ծուխն ու հրաբխային մուրը:
Մարդիկ ուտելի քարաքոսի՝ «մանանայի» նման գետնին ցրված հատիկները հավաքում ու ալյուր էին սարքում:
Անձրևների և հալոցքի ջրի՝ լեռնային ապարներր մաշեցնող շիթերը քայքայում են նաև շատ հանքային աղեր:

You are currently viewing Գործնական քերականություն