Կետադրի՛ր նախադասությունները։

Երևաց մի ձի՝ սև աչքերով, բարակ ոտքերով։

Ոտքերին կոշիկներ էին՝ սև և կարմիր, որ մատուցած մեծ ծառայության նշան էին։

Հավաքված բազմությունից երեք հեծյալներ՝ շքեղ զգեստներով նրբագեղ նժույգներով, մոտեցան և խոնարհվեցին։

Մողեսները՝ արագաշարժ փորի մաշկը դեղին, տաքանում էին քարերի վրա։

Արտակի աչքի առաջ պատկերվում էին բանվորների վտիտ դեմքերը՝ մրոտ ու նավթոտ մռայլ ու անտարբեր։

Չէի կարողանում մոռանալ օրիորդի՝ ամոթից շիկնած դեմքը։

Առավոտյան վաղ վեր էր կենում մաքրում էր իր՝ անշուք խցի քարերով սալարկված հատակը։

Գյուղացիները գտնում են Գևորգի՝ թշնամիների կողմից խոշտանգված մարմինը։

Շահյանին զարմացրեց Եվայի՝ հասարակ չթից կարված ոչ պարահանդեսային հագուստը։

Սիրելի զորավարի՝ Գևորգ Մարզպետունու անունը, հայտնի էր ամենքին։

Վտակի ափին՝ ուռենու տակ, նստել էր Անուշը։

Սմբատը՝ որպես անտառոտ երկրի զավակ, շատ լավ գիտեր որ արջը շշմում է հանկարծակի ձայնից։

Ծառերի տակ՝ կանաչների վրա, թափված էին մետաքսազգեստ փշատները։

Մենք՝ փրկվածներս, երկու կյանքով պետք է ապրենք։ 

You are currently viewing Գործնական քերականություն