Իմ կարծիքով՝ կոռուպցիան շատ վատ բան է, որովհետև դրա պատճառով մարդիկ չեն կարող ստանալ այն, ինչին իրոք արժանի են։ Օրինակ՝ մեկին աշխատանքի են վերցնում ոչ թե նրա համար, որ նա լավն է ու փորձառու, այլ որովհետև նա ընկեր է տնօրենին կամ գումար է տվել։ Սա շատ անարդար է։

Կոռուպցիան նաև վատ օրինակ է տալիս երեխաներին ու երիտասարդներին։ Երբ նրանք տեսնում են, որ մեծահասակները հաջողության են հասնում անազնիվ ճանապարհով, իրենք էլ կարող են մտածել, որ դա է ճիշտը։ Այսպես կոռուպցիան շարունակվում է սերնդից սերունդ, և այն կանգնեցնելու համար պետք է սկսել հենց կրթությունից ու դաստիարակությունից։

Ես կարծում եմ, որ կոռուպցիայի դեմ պետք է պայքարել։ Պետք է սկսել մեզնից՝ չտալ կաշառք, չխաբել ու չհանդուրժել նման բաներին։ Եթե ամեն մեկը փորձի ազնիվ լինել, գուցե մի օր այս խնդիրը կվերջանա։ Թեև դա հեշտ չի, բայց եթե բոլորս ուզենանք, հաստատ կկարողանանք մի բան փոխել։ Պետք է լինի մի համակարգ, որտեղ ամեն ինչ որոշվում է արդարությամբ, ոչ թե փողով։

You are currently viewing Կոռուպցիա