1. Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

Չկան

2. Բացատրի՛ր միտքը՝ Գյուղացիները շունչ պահած, անսահման հետաքրքրությամբ դիտում էին կապտավուն նժույգի գազազած վազքը: Նրանք չէին թաքցնում իրենց հրճվանքը, երբ ձին թռչում էր օղակի վրայով։ Նրանց բոլորի թաքուն ցանկությունն էր, որ ձին ճեղքեր զինվորների շղթան և հրեղեն հրաշքի պես աներևութանար, թռչեր դեպի հայրենի լեռները և այնտեղից պղնձաձայն վրնջար հատուցման և անսահման ազատության երգը։

Գյուղացիները անհանգստանում էին ձիու համար, բայց նաև շատ հետաքրքրությունով նայում էին թե ինչպես է նա փորձում փախնել նրանցից:

3.Մեկնաբանի՛ր․  Հեծվորը Կոստանդ աղան էր, սպիտակ ձիու վրա… Միայն Շուղունց Աքելը կիսաբերան ընդունեց նրա ողջույնը։ Մյուսները քարի նման լուռ էին։ Դարբնի տղան ատամները սեղմելով զայրացավ.

— Տեսա՞ր, Սիմոն, սևն ու սպիտակը…

Ես չհասկացա նրա ասածի իմաստը, բայց նրա կերպարը իմ մեջ թողեց ինքնահավանի տպավորություն, որը չի կարող համակերպվել այն փաստի հետ որ բալարի ուշադրությունը նրա վրա չէ:

4. Մեկնաբանի՛ր․ Հետո քանի երեկո իջավ և զանգեր զարկեցին, բայց մինչև մահ, իրիկնապահին նա ոչ դուռը բացեց և ոչ էլ զանգերի ղողանջը որպես անանձնական օրհնություն ներս մտավ նրանց սև խրճիթը…

Այս մասը ցույց է տալիս ընտանիքի կապը ձիու հետ, նրանց տխրությունը, որ ձին այլևս չկա, և չի էլ լինելու: Նրանք ուղղակի լուռ, տխուր նստած էին, և նույնիսկ Շարմաղ Բիբին ըստ իր սովորույթի դուրս չեկավ զանգերը լսելու:

You are currently viewing Սպիտակ ձին