1. Ինչո՞ւ պետք է քթով շնչել:
Քթով շնչելն անհրաժեշտ է, որովհետև քթում օդը տաքանում, խոնավանում և մաքրվում է:
2. Ինչո՞ւ ջրի ﬔջ ընկած թոքի կտորը չի ընկղմվում:
Թոքի կտորը չի ընկղմվում, որովհետև այն պարունակում է օդ:
3. Ինչո՞ւ երեխան, ով այս կամ այն պատճառով դժվարանում է քթով շնչել, հաճախ է հիվանդանում մրսածության հիվանդություններով:
Քանի որ բերանով շնչելիս օդը չի մաքրվում ու տաքանում, վիրուսները հեշտությամբ ներթափանցում են: