Այսօր մենք մեր ջոկատով գնացել էինք օծանելիքների թանգարան։ Մենք շատ էինք, իսկ տարածքը փոքր էր, և այդ պատճառով մենք բաժանվեցինք երկու խմբի։ Ես առաջին խմբում էի։ Մեզ ցույց տվեցին տարբեր ժամանակահատվածների օծանելիքներ, տվեցին մի քանիսից հոտ քաշենք, այնտեղ կային շատ տարբեր և տարօրինակ հոտեր։ Օրինակ կար կոկա կոլայի հոտը, և նույնիսկ անձրևից հետո թաց հողի հոտը, այն տարօրինակ էր բայց հետաքրքիր։

Հետո մինչև մենք սպասում էինք մինչև երկրորդ խմբին ցույց տան ամեն ինչ։ Մենք մի քիչ խոսացինք այդտեղի ապրողներից մեկի հետ Հարութի, նա առաջին խմբին ցույց տվեց իր տունը, այն շատ գեղեցիկ էր, այնտեղ կային տարբեր նկարներ։ Նաև այնտեղ կար մի դաշնամուր որի վրա սկզբում ոչ մեկ չէր ուզում նվագել բայց հետո համարյա բոլորն էլ նվագեցին։ Նաև Վիկա մեզ բոլորիս ստիպեց երգել։ Երգում էինք դո ռե մի ֆա ֆա դիեզ սոլ լա սի։ Հետո մենք տեսանք որ եչգելու ժամանակ մեզ հետևից երկու հոգի նկարում էին։ Հաչութը խոսոըմ էր տարբեր թեմաներով, հետո հարցրեց թե ով լավ անգլերեն գիտի, Հասմիկը պատասխանեց, որ ինքը լավ գիտի, Հարութն էլ ասեց որ Հասմիկը խոսա այդ արտերկրացիների հետ։ Նրանց մոտ հետաքրքիր խոսակցություն սկսվեց, նրանք իրենց կարծիքն էին ասում նկարների մասին, նաև նրանք փոխանակվեցին իրենց ինստագրամներով։ Պարզվեց նա Իրանից էր, զբաղվում էր ապակիների թե գայելիների հետ տարբեր գեղեցիկ գործեր անելով։ Հասմիկը նրան հրավիրեց մեր դպրոց, որ տարբեր դասընացներ անցկացնի հետաքրքրված երեխաների համար, ու քարտեզով ցույց տվեց մեր դպրոցի տեղը։ Հետո երբ երկրորդ խումբը դուրս եկավ մեզ բոլորիս Հարութը տարավ և ցույց տվեց Հայաստանի ամենահին մառաններից մեկը, այնտեղ կար երեք մետրանոց կարաս, որի մեջ մարդիկ շինանյութեր էին լցրել։ Եվ էլի մինչև երկրորդ խմբին էր ցույց տալիս, մենք մի քանի հոգով այդտեղի մի քանի կրպակ մտանք ուսումնասիրելու համար։ Այնտեղ կային շատ հավես ու գեղեցիկ տարբեր բաներ։ Հետո երկրորդ խումբը դուրս եկավ և մենք վերադարձանք դպրոց։

You are currently viewing Այցելություն օծանելիքների թանգարան