1. Առանձնացրո՛ւ ածականները։ 

Ոսկե, հիմա, ալյուրոտ, սարսափ, երազ, դողացող, ծեր, երգիչ, լուսաբաց, այսպիսի , ձմեռային, քարքարոտ, հայացք, մաքուր, դեղին։ 

2. Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական ճիշտ շարունակությունը։ 

Բոլոր չորս շենքերը միանգամից բոցավառվեցին, 

Ա․ ինչպես կրակը կարող էր հանգցնել, 

Բ․ որովհետև այդպես հնարավոր էր, 

Գ․ ինչպես Միտչելը նախազգուշացրել էր։

3. Տրված հատվածից առանձնացրո՛ւ համեմատությունները։

Նրա աչքերը կապույտ էին, ինչպես Սևանա լիճը, թեև վաղուց չէր նայել այդ աչքերին։ 

Լուսնի պես գեղեցիկ նրա դեմքը երևում էր քողի տակից։ 

Նրա հայացքը մռայլ էր ամպամած երկնքի նման։ 

Անհրաժեշտ հղումներ՝

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Հնչյունափոխություն

1.       Վերականգնե՛ք տրված բառերի անհնչյունափոխ արմատները՝ նշելով հնչյունափոխությունը։

Կիսամյակ, վիրաբույժ, իշայծյամ, իջվածք, դիմադրություն, զինագործ, ապավինել, վիճաբանություն, գիտակ, հանդիսական, գիսակ, վիպասան, դիտարժան, վիմագիր, գիրուկ, քինոտ, սիգաճեմ։

2.       Վերականգնե՛ք տրված բառերի անհնչյունափոխ արմատները՝ նշելով հնչյունափոխությունը։

Ննջել, սրտակից, վշտակցել, մարմնական, փղիկ, լճափ, մրգասեր, նարնջագույն, ալյակ, մտավոր, գժություն, տարեվերջ, պատանյակ։

3.       Նշե՛ք, թե ինչ հնչյունափոխություն է կատարված հետևյալ բառերում։

Ծաղկաբույծ , հոգեբանություն, կենդանակերպ, ոսկեվաճառ, սնահավատ, խնդրագիրք, ուղեվճար, ապակեգործ, հայրենասեր, թվական։

4.       Հետևյալ բառերով մեկական բառ կազմե՛ք այնպես, որ ու ձայնավորը հնչյունափոխվի։

Բուրդ, ումպ, հուր, շուրջ, լեզու, շուն, պտուղ, ունչ, ունդ, կկու։

5.       Նշե՛ք, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել հետևյալ բառերում։

Ընչացք, անասնապահ, ամրանալ, թթվահամ, ձկներ, ստահոդ, կատվախաղ, մածնանման, նռնածաղիկ, աղվամազ։

6.       Հետևյալ արմատներով նոր բառ կազմե՛ք այնպես, որ ույ երկհնչյունը հնչյունափոխվի։

Լույս, փույթ, սույզ, թույն, կապույտ, ձույլ։

7.       Վերականգնե՛ք հնչյունափոխված հիմքի անհնչյունափոխ ձևերը։

Սառցարան, մատուցող, ընկուզենի, դաշունիկ, արնանման, ձնաբուք։

8.       Կազմե՛ք մեկական այնպիսի բառ, որոնցում տրված բառերը և արմատները չենթարկվեն հնչյունափոխության։

Բույր, գույն, հույս, շեն, զուրկ, զնին, մուտ։

9.       Վերականգնե՛ք հնչյունափոխված հիմքերի անհնչյունափոխ սկզբնաձևերը՝ նշելով տեղի ունեցած հնչյունափոխությունը։

Թրատել, հոգյակ, ճչակ, կլանել, ձնհալ, գժվել, քրքջալ, հոգեբույժ։

10.   Կազմե՛ք երկուական այնպիսի բառ, որոնցում տրված բառերը և արմատները մի դեպքում չենթարկվեն, մյուսում ենթարկվեն հնչյունափոխության։

Բույս, ձյուն, բույր, գունդ, ձիգ, նուրբ, աստղ, փշուր։

You are currently viewing Գործնական քերականություն