1. Մարդը վազքի ընթացքում սկսում է արագ շնչել։ Ինչպե՞ս է սա կապված բջիջների էներգետիկ պահանջի հետ։
Վազելիս մկանները շատ էներգիա են ուզում, դրա համար բջիջներին պետք է շատ թթվածին։ Օրգանիզմը սկսում է արագ շնչել, որ թթվածինը շուտ հասնի բջիջներին ու ածխաթթու գազը դուրս գա։
2. Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն լճի էկոհամակարգում, եթե բոլոր ջրիմուռները անհետանան:
Եթե ջրիմուռները վերանան, լճի ջուրը քիչ թթվածին կունենա։ Մանր կենդանիները, որ ուտում են ջրիմուռներ, կմահանան, իսկ հետո նաև նրանցով սնվող ձկները։Լիճը կկորցնի իր հավասարակշռությունը ու կարող է «մեռնել»։
4․ Եթե բույսերը մեկ շաբաթ չստանան լույս, ապա ինչպիսի՞ փոփոխություններ կնկատվեն։
Բույսերը լույս չստանալով չեն կարողանա ֆոտոսինթեզ անել, ու էներգիա չեն ստանա։Նրանք կմնան թույլ, տերևները կարող են դեղնել ու թուլանալ։ Երկար շարունակվելու դեպքում բույսը կարող է սատկել։
5․ Փոքր սենյակում վառում են մեծ թվով մոմեր։ Քանի որ դուռը փակ է, որոշ ժամանակ անց մարդը սկսում է շնչահեղձ լինել։ Ինչո՞ւ։
Որովհետև կրակի վառվելու համար թթվածին է պետք, և քանի որ սենյակում օդափոխում չկա մարդը կզգա թթվածնի պակաս և կսկսի ծանր շնչել: