Շատ հեղինակներ փորձում են ցույց են տալիս իրենց զգացմունքները իրենց ստեղծագործությունների օգնությամբ: Որոշների մոտ դա լավ ստացվում է, բայց ուրիշների մոտ այնքան էլ չէ:

Սեր ասելով մենք կարող ենք հասկանալ մի քանի բան, օրինակ՝ սեր ընկերոջը, սեր ընտանիքին, սեր հայրենիքին, սեր որպես մեզ բոլորիս հայտնի սեր և այլն: Տարբեր հեղինակներ գրում են իրենց ստեղծագործությունները սիրո տարբեր իմաստներով, ինչպես նաև նրանք գրում են լքված, մոռացված կամ անփոխադարձ սիրո մասին, օրինակ՝ ուսումնասիրելով Ավետիք Իսահակյանի «Անուշ, քնքուշ» պոեզիան ես եկա այն եզրակացությանը, որ նա մեծ մասամբ գրում է մոռացված և անփոխադարձ սիրո մասին ներկայացնելով իր զգացմունքները՝ հիշելը, լացելը, տանջվելը: Ուսումնասիրելով Վահան Տերյանի մի քանի ստեղծագործություն ես եսա այն եզրակացությանը, որ նա շատ է գրում սիրո մասին, և նա ունի մի բավականին հայտնի ստեղծագործություն որը հայրենիքին սիրո մասին է, այդ ստեղծագործությունն է «Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին», որտեղ նա ներկայացնում է իր սերը հայրենիքին, ժողովրդին և ընդհանուր Հայաստանին: Նաև մենք բոլորս գիտենք Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի » ստեղծագործությունը որը նույնպես հայրենիքին սիրո մասին է:

Այսպիսով ուսումնասիրելով մի քանի հեղինակի մի քանի ստեղծագործություն, ես եկա այն եզրակացությանը որ հեղինակները մեծ մասով գրում էն մոռացված կամ անփոխադարձ սիրո մասին:

You are currently viewing Սերը որպես ստեղծագործական ուժ գրականության մեջ