- Առանձնացրե՛ք թվականները։
Թվային, վաթսուն, հիսունական, հարյուր-հարյուր, վաթսունմեկերորդ, թվանշան, չորս, մեծաքանակ, քառապատիկ, եռակի, տասներկուերորդ, հինգ վեցերորդ, քանակություն, մենավոր,երկակի։
- Առանձնացրե՛ք քանակական թվականները։
Երրորդություն, թվական, հարյուր մեկ, քառասուն, եռապատիկ, միլիոն, քանական , հինգ հարյուր, իննսունութ, տասը, բազմաթիվ, տասնինը, քառյակ, յոթանասուն։
- Առանձնացրե՛ք դասական թվականները։
Քսանմեկերորդ, մեկ չորրորդ, երեսուներկուերորդ, հազարավոր, հարյուրերորդ, առաջին, երեք քառորդ, տասնիններորդ։
- Առանձնացրե՛ք բաշխական թվականները։
Մեկ-մեկ, բազմակի, երկուական, ինը տասներորդ, հինգական, իններորդ, մեկումեջ, հինգ-հինգ, քսանական, չորս հինգերորդ, յոթական, երիցս։
- Առանձնացրե՛ք կոտորակային թվականները։
Մասնական , երկու երրորդ, տասներորդական, մեկ երկրորդ, զրո ամբողջ հինգ տասնորդական, սակավաթիվ, մեկ երրորդ, հարյուրապատիկ, երկու ամբողջ վեց տասնորդական, ամբողջական, երկու յոթերորդ, հնգանիստ։
- Փակագծում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը։
Ես այդ մասին լսում է /առաջի, առաջին / անգամ։
Շուրջ / ութանասուն, ութսուն/ ծառ տնկվեց այդ հավաքի ժամանակ։
Աղջիկը վճարեց / տաս, տասը/ դրամ։
Այդ հավաքին մասնակցում էին /հարյուրավոր, հարուրավոր/ մարդիկ։
Իմ տեղը թատրոնի /երեսունչորրորդ, երեսունչորսերորդ/ աթոռն է։
Ես սովորում եմ Երևանի /թիվ համար, թիվ/ հինգ դպրոցում։
Որպեսզի իմ ուզածը տեղն ընդունվեմ, ինձ պակասում է /զրո, զերո/ ամբողջ հինգ միավոր։
- Առանձնացրե՛ք պարզ թվականները։
Բազում, միլիոն, երեքական, քսան, քանակ, ութ, միլիարդ, վեցերորդ, ամբողջ, ինը, երեք, քսանյոթ, թիվ, ,միակ, յոթ, տասնվեց, չորս։
- Առանձնացրե՛ք բարդ թվականները։
Երեսուներկուերորդ, տասնմեկ, վեց-վեց, մեկ, ութական, երեք հարյուր վեց, հինգ-հինգ, վաթսունինը, քսանութ, մեկ միլիոն, տասանոց, ութսունյոթ, հարյուր երկու։
- Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը։
Ասացին հերթագրվածներից մեկնումեկը թող ներս /գա, գան/ ։
Շուտով ժամը /ինը, իննը կլինի/ ։
Եթե մեր ունեցածը հավասար բաժանենք, ապա ամեն մեկիս հասնում է երկուսուկես /խնձոր, խնձորներ/։
Տոնածառը զարդարելու համար գնեցի քսան /խաղալիք, խաղալիքներ/։
Այդ կինը մատներին դրել էր /երեք-երեք, երեք-երեքական/ ոսկե մատանիներ։
Պայմանավորվել էինք, որ կհանդիպենք այս ամսվա /28-ին, 28ին/։
Ես չեմ վախենում /տասներեք, տասերեք/ թվից։
- Տրված թվերը գրի՛ր տառերով։
25֊քսանհինգ, 101֊հարյուր մեկ, 1567֊հազար հինգ հարյուր վաթսունյոթ, 87֊ութսունյոթ, 95֊իննսունհինգ, 74֊յոթանասունչորս, 2598֊երկու հազար հինգ հարյուր իննսունութ:
