Այս շաբաթ շատ հագեցած շաբաթ էր։ Դասերը սկսեցինք տեսազանգով անել։ Դա մեր համար նորություն էր։ Չնայած դասերը տեսազանգով հետաքրքիր է բայց լավ կլիներ դասերը դպրոցում անեինք։ Տեսազանգի ժամանակ խանգարող բաներ շատ են լինում, չնայած հայրիկն ու մայրիկն փորձում են ապահովել հանգիստ պայմաններ։ Տեսազանգերից բացի շատ դասեր էինք ունենում, որոնք հիմնականում արել եմ։ Ֆլեշմոբերից միայն մեկն եմ արել՝ մաթեմատիկայի ֆլեշմոբը։Եկող շաբաթ կանեմ տեխնոլոգիայինը։ Ընթերցանության և բնագիտության ֆլեշմոբերը չեմ անի, որովհենև մենք Զատիկ չենք նշում։

Շաբաթվա ընթացքում եղբայրներիս հետ տարբեր խաղեր եմ խաղացել՝ մոնոպոլիա, շաշկի, լոտո, պահմտոցի, համակարգչային խաղեր և այլն։ Դիտել ենք նաև ֆիլմեր։ Ինձ շատ է դուր եկել՝ «Փոքրիկ ճուտիկը», «Հրաշքը», «2012» և այլն։

You are currently viewing Օրագիր