Գլխուղեղ

  1.  Ուղեղն ունի 80-100 միլիարդ նյարդային բջիջ՝ նեյրոններ, որոնք մոտավորապես այս տեսքն ունեն.
  2.  Աջ կիսագունդը 200 միլիոն նեյրոն ավել ունի, քան ձախը։
  3. Սեռական տարբերություններն ուղեղի հարցում վիճելի են, բայց համաձայն 2014 թվականին իրականացված հետազոտությունների՝ կանանց ուղեղում ավելի շատ է մոխրագույն նյութի չափաբաժինը։
  4. Մոխրագույն բջիջները կազմում են ուղեղի մոտ 40 տոկոսը, ու դրանք մոխրագույն են դառնում միայն մահանալուց հետո։
  5. Տղամարդկանց ուղեղում ավելի քիչ է մոխրագույն զանգվածը ու ավելի շատ սպիտակ զանգվածը, ինչպես նաև ողնուղեղային հեղուկի քանակը։
  6. Յուղը վնասակար է սրտի համար, բայց օգտակար է ուղեղի համար։ Ուղեղի կեսից ավելին, ինչպես նաև միելինի մեծ մասը, բաղկացած է ճարպից։
  7. Կշռելով ընդամենը 1.3 կիլոգրամ՝ ուղեղը կազմում է մարմնի ընդհանուր ծավալի ընդամենը 2-3 տոկոսը, բայց ծախսում է օրգանիզմում առկա թթվածնի 20 տոկոսը և գլյուկոզայի 15-20 տոկոսը։
  8. Ուղեղի չափը չի ազդում մտավոր ունակությունների վրա։ Օրինակ՝ Էյնշտեյնի ուղեղը կշռում էր 1.2 կիլոգրամ, ինչը քիչ է, քան միջին վիճակագրական մարդու մոտ։
  9. Նյարդային իմպուլսների համար որպես «երթուղի ծառայող» նեյրիտները, որոնք կոչվում են աքսոններ, կարող են ուղեղում մոտ 161000 կիլոմետր ընդհանուր ձգվածություն ունենալ, ինչը բավական է մեր մոլորակը 4 անգամ փաթաթելու համար։
  10. Մի հավատացեք այն հիմար միֆին, որ մենք մեր ուղեղի 10 տոկոսն ենք օգտագործում։ Իրականում, մենք օգտագործում ենք դրա գրեթե 100 տոկոսն էլ։

 

 

 

 

You are currently viewing Փաստեր գլխուղեղի մասին