1. Երկիրը շրջապատող օդը բաղկացած է տարբեր գազերից։ Օդում կան նաև ջրային գոլորշիներ, մանր սառցե բյուրեղիկներ, փոշի և այլն։ Արևի լույսը  անցնելով այդ ամենի միջով երկինքը մեզ կապույտ է թվում։
  2. Երկնքում գտնվող ամենաբարձր ամպերը արծաթագույն են, որոնք գտնվում են 70-80 կմ հեռավորության վրա։
  3. Ամպերը բաղկացած են ջրային գոլորշուց կամ սառցե բյուրեղներից, որոնք հետգայում վերածվում են անձրևի կամ ձյան։
  4. Գիշերային անամպ երկնքում մարդը կարող է տեսնել հազարավոր աստղեր։
  5. Գիշերային երևացող կարմիր թարթող աստղը Մարս մոլորակն է։
  6. Ամպերը գոյանում են ինչ-որ բանի շուրջը, օրինակ փոշու հատիկի կամ սարի գագաթի։
  7. Սարի գագաթի շուրջը կուտակված ամպերը կարող են անշարժ մնալ նույնիսկ ուժեղ քամու ժամանակ։
  8. Երկրին ամենամոտ աստղը արևն է։
  9. Բևեռներում արևի ճառագայթները այնպես են ընկնում երկրի վրա, որ առաջանում են շատ գեղեցիկ տեսարաններ, որոնք կոչվում են բևեռափայլ։
  10. Հյուսիսային և Հարավային լայնություններում արևը երբեմն օրեր շարունակ մայր չի մտնում։ Այդ ժամանակ գիշերները լինում են լուսավոր և կոչվում են սպիտակ գիշերներ։
  11. Հյուսիսային բևեռում գիշերը տևում է 174 օր՝ սեպտեմբերի 25-ից մինչև մարտի 17-ը։

 

You are currently viewing Փաստեր երկնքի մասին