Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.— Քեզ կպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կծակեմ,

Որ չմոռնաս փշոտ վարդին.
Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.

Փուշը նրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

  1. Շարունակի՛ր պատմել բանաստեղծությունը:

Փոքրիկ տղան դաշտում մի վարդ տեսավ ու շատ ուրախացավ:

Ուզեցավ պոկել և վարդին ասաց.

-Քեզ կպոկեմ։

Վարդը պպատասանում է.

-Տես մատդ չծակես։

Տղան չհամբերեց և վազեց, որ պոկի բայց փուշ նրա մատը ծակեց։

Ու պոկեց վարդը։

  1. Ինչպիսի՞ն է վարդը այս բանաստեղծության մեջ.

ա. Քնքուշ վարդ

բ. Կարմիր վարդ

գ. Սիրուն վարդ

դ. Փշոտ վարդ

  1. Գրի՛ր ու նկարիր քեզ դուր եկած հատվածը:

Տղան ասավ.— Քեզ կպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կծակեմ…

 

4. Ի՞նչ գույն կընտրես ամբողջ բանաստեղծության համար: Ինչո՞ւ:

Ես այս բանաստեղծության համար կընտրեմ կարմիր գույնը, որովհետև համ վարդն էր կարմիր, համել կարմիր վարդը                  ծակեց տղայի ձոռքը և կարմիր արյուն եկավ։

You are currently viewing Վարդը