Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ուք ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:

Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Վաղորդյան-առավոտյան

Աբրեշում-մետաքս

Սոսափ-տերևները քսվելու մեղմ ձայն

Ասեղնատերև-եղևնու մեկ փուշ

 

 

2. Ի՞նչ էր հիշում եղևնին: Պատմի՛ր եղևնու անունից:

Եղևնին հիշում էր իր ընկեր կանաչ ծառերին, քանի որ նա նույնպես կանաչ էր։

3. Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու:

Եղևնին զգում էր, որ նա հիմա միայնակ է, միայն նրա մոտ փոքրիկ երեխաներ են, բայց նա դրա համար չէր տխրում,                  քանի որ նոր տարվա համար հենց նրան են ընտրել։

4. Նա ափսոսո՞ւմ էր, որ այլևս անտառում չի:

Նա ափսոսում էր, որովհետև նա իր ընկերների հետ չէր, այլ մենակ էր։

5. Ինչո՞ւ էր նա հպարտ նայում աշխարհին:

Նա հպարտ նայում էր աշխարհին, որովհետև բոլոր երեխաները նրան զարդարել էին շատ խաղալիքներով։

6. Նամակ գրի՛ր եղևնուն:

Բարև սիրելի եղևնի։ Ես էլ կնեղվեի, որ մենակ լինեի։ Բայց նաև շատ կուրախանայի, որովհետև այդ օրը ձմեռ պապիկը                բոլոր երեխաներին նվերներ է բերում, նաև շատ եմ սիրում ամանորը և քեզ։ Ես շատ ուրախ եմ, քանի որ դու ամանորի                  ամենակարևոր մասերից մեկն ես։

You are currently viewing Եղևնին