Մենք այսօր՝ ճամբարականներով գնացել էինք Բջնիի բերդ։ Սկզբում մենք գնացինք եկեղեցի, ես ու Միքայելը դուրսը սպասեցինք։ Հետո մեզ կանչեցին, եկեղեցու մոտ դրված սեղանի մոտ ուտելու այն ինչ որ բերել էինք։ Ուտելուց հետո մի քիչ խաղացինք, զբոսնեցինք և գնացինք Բջնիի Բերդ ասարը բրաձրանալու։ Բարձրացանք, կար երկու ճանապարհ։ Մեկը տանում էր ամրոցների մոտ, մյուսը գաղտնուղու, որի ճանապարհը տանում է դեօի Հրազդան գետը։ Առաջինը գնացինք գաղտնուղու մոտ և մտանք, գնացինք մինչև աստիճանների վերջ։ Աստիճանները փլված էին։ Մարդիկ գտնում կամ նոր աստիճաններ էին սարգում, որպեսզի վերակառուցեն գաղտնուղու ճանապարհը։ Հետո բարձրացանք ամրոցների մոտ։ Մենք տեսանք երկու ամրոց և մի հացահատիկ։ Նկարվեցինք ամրոցների մոտ։ Իջանք սարը և գնացինք դպրոց։ Եվ ես Բջնիի բերդում մի անգամ ընտանիքով էլ եմ եղել։

You are currently viewing Ճամփորդություն դեպի Բջնիի Բերդ