Մենք մեր ջոկատով հունվարի 20ին գնացինք եռօրյա ճամփորդության դեպի Դիլիջան։ Հյուրատուն գնալուց առաջ մենք գնացինք Մոնթե Մելքոնյանի մարզա անվան ռազմամարզական վարժարան։ Մեզ ծանոթացրեցին վարժարանի հետ, կերակրեցին և մեր դպրոցի աշակերտները խաղացին բասկետբոլ իրենց աշակերտների հետ։

Հետո մենք գնացինք հյուրատուն։ Իրիկունը մենք գնացինք զբոսնելու։

Զբոսնելուց հետո հյուրատունում մենք խաղացինք մաֆիա, և ես շերիֆ էի։ Հաջորդ օրը մենք գնացինք Պարզ լիճ, պարզ լիճը դարձել էր սառույց և տարբեր մարդիկ քայլում էին սառույցի վրայով։ Հետո մենք գնացինք հաղարծին։

Երրորդ օրը մենք ժամը 12ին հյուրատունից դուրս եկանք և գնացինք Ջուխտակ վանք և հետո եկանք Երևան։

You are currently viewing Դիլիջան