Շարունակում ենք ծանոթանալ՝ Վահան Տերյան բանաստեղծին ( նա գրել է գեղեցիկի և սիրո մասին, ԻՆՉՊԻՍԻՆ ԴՈՒՔ ԵՔ) ։

Գիտե՞ք, նա առաջինն է , ով գրել է բանաստեղծական շարքերով, կատարելության հասցրել գրական լեզուն, սկզբնավորել ազգային տաղաչափության վանկաշեշտային համակարգը:Տերյանը սեր է․․․նրա ներկայացրած սերն ուրիշ է։

  1. Փորձեք ներկայացնել Տերյանին որպես բանաստեղծ։ Վահան Տերյանը ունի շատ բանաստեղցություններ, ինչպես հայտնի այնպես էլ ոչ։
  2. Եթե ծանոթացաք, փորձեք ձեր բառերով բնութագրել նրան որպես մարդ ու որպես բանաստեղծ։
    Վահան Տերյանը ծնվել է Հունվարի 28-ին կրթվել է «Մոսկվայի պետական համալսարանում»։

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ։ Տիգրան Մանսուրյանը Վահան Տերյաին մասին։


« Ես միշտ վախեցել եմ Տերյան երգելուց, որովհետև ինքը թաթախուն է երաժշտության մեջ, և այնտեղ սեփական արահետը գտնել, սեփական ելևէջների ուղղությամբ գնալ, սեփական ռիթմը գտնել` դժվար է: Նրա ռիթմին եթե ենթարկվում ես` աշակերտական ընթերցանություն է դառնում ընդամենը: Եթե իր ռիթմը վերցնում, դարձնում ես քո երաժշտության ռիթմը` տխուր բան է ստացվում. «Սահուն քայլերով, աննշմա՛ր, որպես քնքուշ մութի թև…»: Եթե այդպես ես կարդալու, ավելի լավ է հեռու մնաս: ՈՒրեմն պետք է անվերջ հաղթահարվի և ստեղծագործաբար յուրացվի, երգե՛ս այսինքն, դո՛ւ երգես: Եվ երբեմն պատահում է, որ երջանիկ պահ է լինում հազվադեպ, երբ տեսնում ես, թե ինչպես` բանաստեղծությունն իբրև մարմին, ամբողջություն, առաջին տողից մինչև 6, 7, 8, 9, ա՛յ էսպես բառ առ բառ երաժշտությունը ճիշտ նույն օրենքով հյուսվում ու դառնում է նույնքան մարմին, ինչպես այդ բանաստեղծությունն է` ճշգրիտ նրան համապատասխանող, իրար վրա եկող մարմին: Այսինքն՝ ոչ թե միայն երգել, այլև նրա շարժման օրենքներով շարժվող երաժշտական մարմին ստեղծել: Դա երջանկություն է երաժշտի համար, այդպիսի համընկնումը` բառային շեշտերի, տրամաբանության, զգացողական ելևէջների, երբ որ դրանք, մեկ էլ տեսնում ես, ճիշտ կտոր են քո երաժշտության: Դրանք գերագույն հաճույքներ են ինձ համար, որովհետև ես պաշտում եմ հայոց լեզուն և հայոց լեզվի արքաներին, որոնցից մեկը, անշուշտ, Վահան Տերյանն է` իր փոքրաքանակ, երկու հատորով, բանաստեղծությունների երկու հատորով:

Հայտնի է, որ Տերյանը երաժշտության նկատմամբ շատ մեծ սեր է ունեցել, շատ մեծ: Նույնիսկ պատմում են, որ երբ գյուղում, փոքր տարիքում, լսում էր երաժշտական գործիքի ձայն, վերանում էր ամբողջությամբ, վերանում էր: Բնական է, որ էդ լեզվի, էդ երաժշտականության ներկայությունը իր բանաստեղծության մեջ` անշուշտ երաժիշտ մարդու, երաժիշտ հոգու արտահայտություն է: Եվ հանճարեղ Ռոմանոս Մելիքյանը, որ Տերյանի ընկերն ու մտերիմն էր, Պետերբուրգի կոնսերվատորիայում սովորելու տարիներին ստեղծեց տերյանական շարք` «Աշնան տողեր»: Անկախ Ռոմանոս Մելիքյանի տերյանական երգերից, երբ ուզում ես Տերյան երգել` պետք է ուշադիր լինել Ռոմանոս Մելիքյանի նկատմամբ: Դա կլինի Ռոմանոս Մելիքյանը` Տերյանի հետ, թե ոչ Տերյանի հետ, միևնույն է, էնտեղ է, Տերյանի մերձավոր երաժիշտ-ընկերն է նա: Ռոմանոս Մելիքյանն անկրկնելի մի երևույթ է, իմ կարծիքով՝ առայսօր ամբողջությամբ չգնահատված: Ինչո՞ւ, որովհետև նախ իր ամբողջ եռանդը, տարիները նվիրեց երաժշտական հանրային կյանքի կայացմանը Հայաստանում, կոնսերվատորիա հիմնեց, մասնակցեց Երևանի օպերային թատրոնի հիմնադրմանը և ապա` մշակեց մի շարք ժողովրդական երգեր, գրեց ռոմանսներ և այլն: Նա չափազանց մեծ պատասխանատվություն ուներ ամեն մի փոքր գործի նկատմամբ, մանավանդ նրա էն նորարարական ոգին, որ ուղղակիորեն գալիս-մտնում էր 20-րդ դարի ամենաարդիական պրոբլեմների տարածք, երբեմն: Զարմանում ես, թե Ռոմանոս Մելիքյանը ինչպես է կարողացել ճշգրտության հասնելու, գունային անսովոր համադրություններ ստեղծելու, հնչյունի և բառի կապը կայացնելու միջոցով` աներևակայելի բարձունքների հասցնել հայ երգը, տերյանականը` մասնավորաբար: ՈՒրեմն, որտեղի՞ց է օգտվել Ռոմանոս Մելիքյանը: Տերյանին նվիրված աշխատություններում մասնագետները նշում են, որ, մի կողմից, եղել է իր համար քաղաքային երգը, մյուս կողմից` աշուղական արվեստը: Բայց սա մի ակունքն է միայն էս մտավոր զարգացումի, մյուսը էլի առեղծված է, որ ինքն է ստեղծել: Երբ Ռոմանոս Մելիքյանի փոքր ռոմանսը վերցնում ես ու տեսնում երկու ակորդ իրար կողքի, անսովոր, գեղեցիկ, նուրբ, և հանկարծ տեսնում ես, թե ինչպես էդ նույնը, նույն մեղեդիական ծալքեր բացահայտելիս` Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտի երրորդ մասում է ներկայանում, նույնությամբ, զարմանում ես, ապշելու բան է: Այնպես որ փոքր գործերի մեջ ստեղծել է սաղմեր` մեծ գործ ծնելու, ինքը մնալով էդ ձևերի, չափերի մեջ: Ինչպես ասացի, Ռոմանոս Մելիքյանը Տերյանի մերձավորագույն երաժիշտ-ընկերն էր: Կապը կա, նրանց նամակագրությունը կա: Ռոմանոս Մելիքյանի գրած երաժշտությանը Տերյանը տեղյակ էր, սպասում էր, թե ե՞րբ պիտի գա, որ լսի նրա երաժշտությունը: Նույնիսկ նոտաներն էր խնդրում, որ կազմակերպի երգիչ-երգչուհիների կատարմամբ, դաշնամուրի նվագակցությամբ իր բանաստեղծությունները լսի Ռոմանոս Մելիքյանի երաժշտությամբ» ։

You are currently viewing Հինգշաբթի մայրենի