36. Թվերով խորանարդիկը (խաղոսկրը) 50 անգամ գցելիս 8 անգամ 6 է
ընկել։ Ինչքա՞ն է 6 ընկնելու հարաբերական հաճախականությունը։

Պատասխան՝ 4/25

41. Գտե՛ք 5/7-ի հավասար մի կոտորակ, որի համարիչի և հայտարարի
գումարը հավասար լինի 36-ի։

Պատասխան՝ 15/21

44. Երեք բնական թվերի գումարը 364 է։ Նրանցից մեկն ամենամեծ
երկնիշ թիվն է։ Մյուս երկուսից մեկը մյուսից չորս անգամ մեծ է։
Գտե՛ք այդ թվերը։

Պատասխան՝ 99, 53, 212

48.

Երկու մեքենաներ միաժամանակ իրար ընդառաջ դուրս եկան
երկու քաղաքներից և 3ամբ.1/4 ժ հետո հանդիպեցին։ Մեքենաներից մեկի արագությունը 60 կմ/ժ էր, իսկ մյուսինը՝ 40 կմ/ժ։ Գտե՛ք քաղաքների հեռավորությունը։

Պատասխան՝ 325 կմ

You are currently viewing Մաթեմատիկա 9.29.2022