1. Օրվա մեջ զատիկ միջատն ուտում է մինչև 200 լվիճ: Օրական նույն քանակությամբ ուտելով՝ քանի՞ լվիճ կուտի զատիկը 96 ժամում:
800 լվիճ
2. Ճպուռը 1 վայրկյանում 10 մ է անցնում, իսկ մեղուն՝ րոպեում 400 մ: Միջատներից ո՞րն է ավելի արագ թռչում:
Ճպուռը
3.Պարտեզում մեկ շարքով տնկած 45 վարդի թուփ կար: Զատիկը նստած էր վերջից 17-րդ թփի վրա, իսկ խխունջը՝ սկզբից 24-րդի վրա էր: Պարտեզում զբոսնելիս որի՞ն ավելի շուտ կհանդիպես:
Խխունջը
4. 16 ներկած ձուն ինչպե՞ս կդասավորես ուղղանկյունաձև ամանի բոլոր կողմերում, որ յուրաքանչյուր կողմում լինի 5 ձու:
Ամեն անկյունում կդնեմ մեկական ձու, իսկ հետո ամեն կողմում կավելացնեմ ևս 3 ձու։
5. Սբ. Հարության տոնը նշվում է Բարեկենդանից 48 օր հետո: Երկու տոների միջև ընկած ժամանակահատվածը կիսում է Միջինքը: Գտիր՝ երբ է Բուն Բարեկենդանի տոնը, երբ է եղել Միջինքը, եթե Սբ. Հարության տոնը ապրիլի 12-ին է:
Բուն բարեկենդանը փետրվարի 24-ին է
իսկ Միջինքը մարտի 10-ին
իսկ Միջինքը մարտի 10-ին
6. Կաթսայի մեջ կա 30 հատ 5 տարբեր՝ կարմիր, կանաչ, կապույտ, նարնջագույն և դեղին գույնի ձու, որոնցից 15-ը կարմիր են, 8-ը՝ կանաչ: Առավելագույնը քանի՞ դեղին ձու կարող է լինել կաթսայում:
6 դեղին
7. Նիկան ու Նռանեն 16:30-ից ներկում էին Զատկի ձվերը: Նիկան հինգ րոպեում ներկում էր 4 ձու, Նռանեն՝ կեսով ավելի: Քանի՞ ներկած ձու կունենան աղջիկները ժամը 5-ի զատկական հյուրասիրության համար:
60 ձու
8. Որոշի՛ր, թե Գ3 վանդակում ո՞ր ձուն պետք է լինի:
կարմիր ձու
9. 30 ձուն ամբողջությամբ ներկելու համար մեզ պետք է 4 լիտր ջուր և 2 կապ տորոն(բույս, որից ստանում են ներկ): Ունենք 3լ և 5լ տարողությամբ տարաներ: Օգտագործելով նշված տարաները` կարո՞ղ ես օգնել մայրիկին կաթսայի մեջ 4 լ ջուր լցնել: Հնարավորության դեպքում նկարահանի՛ր տեսանյութ և կցելով հղումը ցու՛յց տուր՝ ինչպես ես հաշվել: