- Երկիրը շրջապատող օդը բաղկացած է տարբեր գազերից։ Օդում կան նաև ջրային գոլորշիներ, մանր սառցե բյուրեղիկներ, փոշի և այլն։ Արևի լույսը անցնելով այդ ամենի միջով երկինքը մեզ կապույտ է թվում։
- Երկնքում գտնվող ամենաբարձր ամպերը արծաթագույն են, որոնք գտնվում են 70-80 կմ հեռավորության վրա։
- Ամպերը բաղկացած են ջրային գոլորշուց կամ սառցե բյուրեղներից, որոնք հետգայում վերածվում են անձրևի կամ ձյան։
- Գիշերային անամպ երկնքում մարդը կարող է տեսնել հազարավոր աստղեր։
- Գիշերային երևացող կարմիր թարթող աստղը Մարս մոլորակն է։
- Ամպերը գոյանում են ինչ-որ բանի շուրջը, օրինակ փոշու հատիկի կամ սարի գագաթի։
- Սարի գագաթի շուրջը կուտակված ամպերը կարող են անշարժ մնալ նույնիսկ ուժեղ քամու ժամանակ։
- Երկրին ամենամոտ աստղը արևն է։
- Բևեռներում արևի ճառագայթները այնպես են ընկնում երկրի վրա, որ առաջանում են շատ գեղեցիկ տեսարաններ, որոնք կոչվում են բևեռափայլ։
- Հյուսիսային և Հարավային լայնություններում արևը երբեմն օրեր շարունակ մայր չի մտնում։ Այդ ժամանակ գիշերները լինում են լուսավոր և կոչվում են սպիտակ գիշերներ։
- Հյուսիսային բևեռում գիշերը տևում է 174 օր՝ սեպտեմբերի 25-ից մինչև մարտի 17-ը։