ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ «ՎԻՐԱՎՈՐ ԱՌՅՈՒԾՆ ՈՒ ԿՐԻԱՆ»
Մեծ հավակնություններ ունեցող փոքր մարդկանց իրենց արժանի տեղը ցույց տալու համար նա մեկ այլ պատմություն էր պատմում որսորդի գնդակից վիրավորված առյուծի մասին, որ ցավից ոռնում էր և մահվան դուռն էր հասել: Առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.
— Ի՞նչդ է ցավում:
— Որսորդն է վիրավորել, — պատասխանում է առյուծը:
Կրիան բարկանում է և ասում.
— Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:
— Կրիա եղբայր, — պատասխանում է առյուծը, — պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:
Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:
— Ընկերս, — ասում է լուն, — երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:
Առաջադրանքներ
1. Ընթերցի՛ր առակը և առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները:
Հավակնություն-արժանիքների գերագնահատում
2. Ո՞վ է այս առակի գլխավոր հերոսը: Բնութագրի՛ր ու նկարագրի՛ր նրան:
Այս առակի գլխավոր հերոսը կրիան էր։
Կրիա-կրիան գլուխգովան, պարծենկոտ և անաշխատասեր էր։
3. Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել:
Երկու ճանճ խոսելիս էին լինում մեկը ասում է.
-Ես ոչնչից չեմ վախենում։
ԵՎ գնում է նստում տարբեր ծաղիկների։ Հերթը հասնում է ճանճեր ուտող ծաղիկին։ Նրա ընկերը խելացի է լինում և ասում է.
-Մի նստիր այդ ծաղիկին այն քեզ կուտի։
Ճանճը ընկերոջը չի լսում և նստում է ծաղիկին իսկ ծաղիկը նրան ուտում է։