Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Հարցեր և առաջադրանքներ

  • Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում»:

Ծտերը ծլվլում են, ջրվեժը խշշում է, իսկ ծառերը օրորվում են։ Ողջունում են աշնան գալուստը։

  • Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:

Ինձ դուր է գալիս այն պատկերը, երբ ծտերը ծափահարում էին, ջրվեժը խշշում էր, իսկ ծառերը օրորվում էին։

  • Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա:

Բանաստեղծությունը աչքի է ընկնում և՛ շարժումով, և՛ գույնով, և՛ ձայնով։

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ։

  • Պատմի՛ր բանաստեղծությունը:

Ամեն ինչ դարձել էր ոսկեգույն՝ տերևները, ճյուղերը ծառերը և այլն, ուր նայես դեղին կամ ոսկեգույն է նույնիս ծուխը, ժրվեժը, առուն, ծառը, ծտերը ծափահարում են քամուն։ Քամին է այդ անտառի տերը։

  • Բանաստեղծությունը սովորիր անգիր։

+

You are currently viewing Աշուն