Աշխարհի ամենանիհար փիղի պատմությունը

Կար մի նիհար փիղ, որը ոչինչ չէր սիրում ուտել։ Փիղը օրը մի անգամ էր ճաշ ուտում և այդ պատճառով էլ շատ նիհար էր։ Այդ օրը նա դեռ ոչինչ չէր կերել։ Մի օր նա որոշեց փախնել և ընկեր գտնել։Այդպես էլ արեց։ Թաքուն փախավ և հանկարծ հայտնվեց անտառում։ Նրան սկզբում հանդիպեցին փոքրիկ և վախկոտ կենդանիները, որոնց նա կարողացավ վախեցնել և շարունակել ճամփորդությունը։Նա այնքան նիհար էր, որ նույնիսկ արջը նրա նիհարությունից վախեցավ։ Հանկարծ փիղը հանդիպեց գայլին։ Գայլը վախեցավ, բայց չհամարձակվեց փղին ցույց տալ իր վախկոտությունը։ Փիղը գայլին հեշտությամբ կերավ և շարունկեց ճանապարհը։ 30 րոպե անց նա պատահական հանդիպեց կենդաանիների թագավորին՝ առյուծին։ Նա չհամարձակվեց թփերից դուրս գալ, այլ թաքնվեց թփերում։ Փիղը որոշեց թռնել առյուծի վրա այնպես, որ առյուծին թվա, թե իր մեջքին մորթի են դրել։ Թռավ և շատ զգույշ շնչելով բռնվեց առյուծի մեջքից։ Առյուծին թվաց այնպես, ինչպես մտածում էր փիղը։ Փիղը թաքուն սպանեց առյուծին և թաղեց։

Ահա աշխարհի հերոս, ամենանիհար փղի պատմությունը։

You are currently viewing Հայրենագիտություն