Թեստ 2
- Գտիր այն հնգանիշ թիվը, որի հարյուրավորը 8 է, միավորը 4, մնացած կարգերում գրված է 9։
1) 99498
2) 99894
3) 98994
4) 94998 - Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 3 թվանշանը։
1) 3-ով
2) 30-ով
3) 300-ով
4) 3000-ով - Ընտրի՛ր տրված թվերից այն թիվը, որը 6-ի հնգապատիկից մեծ է 10-ով։
1) 21
2) 40
3) 56
4) 60 - Ընտրի՛ր տրված թվանշաններից այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն կստանաս անհավասարություն։
6 կմ 50մ > 6կմ *3 մ
1) 4
2) 5
3) 6
4) 7 - Ընտրի՛ր այն շարքը. որտեղ թվերը դասավորված են նվազման կարգով։
1) 3466, 5153, 78427, 62436
2) 3466, 5153, 62436, 78427
3) 78427, 62436, 3466, 5153
4) 78427, 62436, 5153, 3466 - Գայանեն գնեց 800գ ալյուր։ Նա տորթի համար օգտագործեց այդ ալյուրի 1/5 մասը։ Քանի՞ գրամ ալյուր նա օգտագործեց։
1) 160գ
2) 320գ
3) 480գ
4) 640գ - Ընտի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 3 կգ 8գ-ը գրամներով։
1) 308 գ
2) 3800 գ
3) 3080 գ
4) 3008 գ - Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 5 ժ 24 ր-ն րոպեներով։
1) 524 ր
2) 274 ր
3) 324 ր
4) 144 ր - Քառակուսու երկու կողմերի երկարությունների գումարը հավասար է 30 սմ։ Գտի՛ր քառակուսու պարագիծը։
1) 15 սմ
2) 60 սմ
3) 120 սմ
4) 225 սմ - Ո՞ր գծապատկերում է 1/8 մասը ներկված։
2)
11. Հաշվիր բեկյալի երկարությունը, եթե նրա կոմերի երկարությունները 12 սմ, 23 սմ, 28 սմ, 47 սմ են։
110 սմ։
12. Հաշվի՛ր բոլոր այն երկնիշ թվերի գումարը, որոնց միավորը 2 է։
12+22+32+42+52+62+72+82+92=468
13. Դի՛ր փակագծեր այնպես, որ ստացվի հավասարություն։
4800։60+20.8=800