Մինչև 2 տարեկան դառնալը երեխան ունենում է 20 հատ փաքր ատամներ որոնք կոչվում են կաթնատամներ։ 6֊7 տարեկանից այս ատամները սկսում են թուլանալ, շարժվել հերթով ընկնում են և փոխարինվում նոր ավելի խոշոր մշտական ատամներով` 32 հատ։
Ըստ նշանակության ատամները բաժանվում են 2 խմբի կտրիչներ և ծամիչներ։ Ամեն ատամ ունի` արմատ, վզիկ, պսակ։ Պսակը ծածկված է էմալով, էմալը շատ ամուր կարծր նյութ է և պաշտպանում է ատամները։ Էմալի 《թշնամին》շաքարն է։
Ատամների խնամքը շատ կարևոր է առողջության համար, սննդի մնացորդները ատամների արանքում միկրոբների ազդեցության տակ քայքայվում են, արտադրվում է շաքար, որը վնասում է էմալը, և առաջանում է կարիես։ Խորացած կարիեսի պատճառով զրկվում ենք ատամից։
Ատամներւ ատամնափառից և սննդի մնացորդներից մաքրելու համար օգտագործում ենք` մածուկ և խոզանակ։ Մածուկ լցնում ենք մի ոսպի տաիկի չափ, խազանակը պետք է լինի տարիքին համապատասխան և միջին կոշտությամբ։ Լվանալու ժամանակ ատամնաշարը մտքում բաժանում ենք 4 մասի և ամեն մասը լվանում 30 վարկյան, ամեն ատամը լվանում ենք առնվազն 4 անգամ։ Վերևի ատամները լվանում ենք վերևից ներքև, ներքևինները, ներքևից վերև։ Ատամները պարտադիր է լվանալ օրը 2 անգամէ առավոտյան նախաճաշից հետո, երեկոյան քնելուց առաջ։ Օրվա ընթացքում ըստ անրհաժեշտության կարելի է օգտագործել ֆլոս (ատամի թել), բայց ոչ ատամի չոփիկ։