Ի՞նչ թթուներ կան բնության մեջ:
Կիտրոնաթթու, կաթնաթթու, խնձորաթթու և այլ
Ի՞նչ բաղադրություն ունեն թթուները:
Թթուները բարդ նյութեր են, որոնց մոլեկուլները կազմված են մեկ կամ մի քանի ջրածնի ատոմներից և թթվային մնացորդից:
Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք
Օպտիկական բժշկական գազային էլեկտրական մեխանիկական
Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։
Ջերմաչափը պետք է թափ տալ հետո դնել ձեռքի տակ ու սպասել 3֊7 րոպե։
Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:
Այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, կոչվում են հաստատուն մագնիսներ կամ պարզապես մագնիսներ:
Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:
Մագնիսի ծայրերը
Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:
Կողմանցույցը ցույց է տալիս թե որտեղ է գտնվում հյուսիս հարավ արևելք և արևմուտքը։
Ի՞նչ է բջիջը։
Այն տարրական կառուցվածքային միավորը, որից կազմված են բոլոր օրգանիզմները կոչվում է` բջիջ։
Որո՞նք են արմատի գործառույթները
Արմատի գործը ջուր խմելու է և բույսը պահելը։
Ի՞նչ է շնչառությունը:
Շնչառությունը այն է երբ կենդանի օրգանիզմ օդը ներս է քաշում և հետ է տալիս ածխաթթու գազը։
Շնչառական ի՞նչ օրգաններ գիտեք:
Թոքեր։
Որո՞նք են կենդանի օրգանիզմների կենսամիջավայրերը:
Ցամաք և ջուր։
Ո՞րն է կոչվում օրգանիզմի բնակության վայր:
Որտեղ կենդանի օրգանիզմները ապրում են։