1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝լրացնելով բաց թողած տառերը:
Հոգս, կախարդության, կարգ, փորձում։
2.Ի՞նչ է նշանակում աչքի զարնել արտահայտությունը.
ա) աչքը վնասել
բ) ուշադրություն գրավել
գ) աչքը բուժել
դ) չորս կողմը նայել
3.Դու՛րս գրիր տեքստում ընդգծված բառերը ̀ դիմացը գրելով դրանց հոմանիշները (իմաստով մոտբառեր):
կլոր-շրջան, պարզ-հասարակ, ծերուկ-ծերունի, տկլոր-մերկ։
- Տրված բառերից որի՞ դիմաց է ճիշտ նշված նրա տեսակը.
ա) կախարդություն – պարզ
բ) գինի – պարզ
գ) ծերուկ – պարզ
դ) գազանիկ — պարզ
5.Տրված բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.
ա) մարդկանցով
բ) վայրենիներ
գ) կախարդություն
դ) գազանիկներ
- Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված: Հուշում՝ գոյականը պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերի:
ա) կաթիլ – գոյական
բ) կախարդություն – գոյական
գ) զարհուրելի – գոյական
դ) երանգ – գոյական
7.Դու՛րս գրիր տեքստում փակագծերի մեջ դրված բայերը (գործողություն ցույց տվող բառեր) և դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը (համապատասխանեցրո՛ւ տեքստին):
Են երևում, վազվզում, ճանկռտում, պատասխանեց։
8.Գտի՛ր տրված նախադասության մեջ ենթական (գործողություն կատարողը) և ստորոգյալը (գործողությունը):
Ծերուկը խոշորացույցով զննում էր ամեն ինչ:
ենթակա-ծերուկը
ստորոգյալ-զննում էր
9.Տեքստից դու՛րս գրիր մեկ հարցական նախադասություն:
Իսկ քո կարծիքով ի՞նչ է դա: Կարո՞ղ ես գուշակել,- հարցրեց Հոգսեն Զննողը:
10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ:
11.Գրի՛ր մեկ բառով.
Ա) վազ տալ — վազել
Բ) պատառ-պատառ անել — պատառոտել
Գ) գուշակություն անել — գուշակել
Դ) որոշում կայացնել — որոշել
12.Դո՛ւրս գրիր խոշորացույցը նկարագրող արտահայտությունները:
13.Ո՞րն էր Հոգսեն Զննողի հիմնական հոգսը.
Ա) կախարդություն անելը
Բ) բոլորին զարմացնելը
Գ)ամեն ինչ իրար խառնելը
Դ) ամեն ինչը զննելը՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է
14.Կաթիլը խոշորացույցով զննելուց հետո Հոգսեն Զննողը ինչպե՞ս որոշեց հանդարտեցնել այնտեղ վխտացող գազանիկներին:
Գունավորեց գազանիկներին կախարդի արյունով։
15.Անանուն կախարդն ինչի՞ նմանեցրեց ջրի կաթիլը:
Մի մեծ քաղաքի։