Առաջին փուլ
Գրել տասական բառ.
- որոնց հնչյունները ու տառերը հավասար են։ Հնչյուն, տասական, շատ, կոճակ, տառ, հեռու, օձ, փեսա, ձի, կատու։
- որոնց հնչյունները ավելի շատ են, քան տառերը։ Ոզնի, ելակ, եղևնի, երես, անձրև, եղնիկ, Երևան, որս, երկար, երկաթ։
Երկրորդ փուլ
Բառքամոցի
Գրականություն բառի տառերով կազմիր ո՞վ կամ ի՞նչ հարցին պատասխանող բառեր: Նյութ, թագ, կույր, թութակ, կար, Աննա, ակ, գրական, թույն, կարգ, կաթ, թթու, թութ, գութան, գաթա։
Երրորդ փուլ
- Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստանալ նոր բառեր՝ մկշա-մշակ, սափե-փեսա, կիճավ-կավիճ, վգաառ-ագռավ, վակտ-կտավ, կտմրա-մկրատ, րպակ-պարկ, ակվ-կավ:
- Կազմել նախադասություն 3 և ավելի բառերով, որոնք լինեն միավանկ: Ինձ մոտ կա մի մեծ շուն։
- Գրել ա-ով սկսվող բառեր այնպես, որ յուրաքանչյուր հաջորդի հնչյունների թիվը նախորդից մեկով ավելի լինի: Ակ, աչք, արև, ականջ, անձրև, աղբաման
Չորրորդ փուլ
- Ով է «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության հեղինակը: Եղիշե Չարենց
- Ո՞վ է համարվում հայ երաժշտության Մեսրոպ Մաշտոցը: Կոմիտաս
Հինգերորդ փուլ
3 տողով շարունակեք հատվածը
Կանցնեն և՛ անուն, և՛ սարսափ, և՛ ահ,
Իմ անտեր ու որբ աշխարքի վըրա
Ոտի կըկանգնեն հազար քաջ ու դև…
Մի ժառանգ չունեմ՝ իմ անցման ետև
Իմ թուրը կապի, Սասուն պահպանի…
Ու միտք էր անում հըսկան ծերունի։