Մայրենի Հմաերգ

Վտակը ժայռից ներքև է թռչում,
Թափ առած ընկնում քարերի գլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճչում,
Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջրի աղմուկին։

Այնինչ բնության զվարթ համերգի

Ունկնդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մտքի
Ետևից ընկած լսում է նրան։

Գոյականներ

Վտակ, միտք, ժայռ, աղմուկ, ջուր, բնություն, ծերունի, թոռնիկ, անտառ, ճիչ, գլուխ, համերգ, փրփուր, քար, արձագանք, ավազ, ուկնդիրն, ձայն։

Ածանցավորներ

Հավերժական, բնություն, անհանգիստ, անխոս, արձագանք։

Բարդ բառեր

Ձայնակցում, մտախոհ։

Մեկնաբանել