Յալալի

Յալալի, տերն հարություն է առել,
Յալալի, հավը կարմիր է ածել,
Յալալի, Պողոսն երազ է տեսել,
Յալալի, Պողոս, երազդ ի բարի,
Յալալի, շնորհավոր Ձեր Զատիկ,
Յալալի, Ձեր Զատիկն ու մեր Զատիկ։

Յալալի, ախպերս ուր է, ուր է,
Յալալի, պառկել բաղչան ի քուն է,
Յալալի, նըխշուն բարձը գլխուն է,
Յալալի, ջուր վերևոք անցել է,
Յալալի, նըխշուն բարձը թրջել է,
Յալալի, ախպորս քնից հանել է,
Յալալի, ախպեր, ելի էդ քնից,
Յալալի, գինի խմի էս գավից,
Յալալի, գինին անապակ խմի:
Յալալի․․․

Զնգլիկ օրօճ եմ շարել

Զնկլիկ, օրոճ եմ շարե,
Զնկլիկ, գոտիս եմ կարե,
Զնկլիկ, պատը ծագեցին,
Զնկլիկ, հարսին հանեցին:

Տարան, փող տանին,
Զատկին կբերեն,

Տարան, փող տանին,
Զատկին կբերեն:

Հարսին հանին քողերով,
Զնկլիկ, կարմիր սոլերով,
Զնկլիկ, նախշուն թաթերով,
Զնկլիկ, դեղին մոմերով:

Տարան, փող տանին,
Զատկին կբերեն,

Տարան, փող տանին,
Զատկին կբերեն:

Բարի լույսի զանգեր զարկին

Բարի լույսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անու՜շ, անու՜շ,
Լույսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անու՜շ, անու՜շ:

Առուն հովտեն փախուստ կտա
Գըլգըլալեն անու՜շ, անու՜շ,
Բարակ հովը կըշընկշընկա
Զըլզըլալեն անու՜շ, անու՜շ:

Երամ կապած կռունկն եկավ
Կըռկըռալեն անու՜շ, անու՜շ,
Տաղ կըկարդա քարեն կաքավ
Կըղկըղալեն անու՜շ, անու՜շ:

Զարկ բոլոճիկ

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,
Դու զարկ, ես խաղամ: — 2անգամ

Ճաշիկ, դու պաղի,
Սարակ դու քաղի:

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,
Դու զարկ, ես խաղամ: — 2անգամ

Զատկե զատիկ է,
Նավակատիկ է:

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,
Դու զարկ, ես խաղամ: — 2անգամ

Զատկե զատիկ է,
Չամչե հատիկ է:

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,
Դու զարկ, ես խաղամ: — 2անգամ

Զատկի ձուն ներկի,
Դրկիցին տվի:

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,
Դու զարկ, ես խաղամ: — 2անգամ

You are currently viewing Զատկածեսի երգեր