228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով։ Ի՞նչ է ցույց տալիս սուն ածանցը։

Երեք տասնյակ-երեսուն, չորս տասնյակ-քառասուն, հինգ տասնյակ-հիսուն, վեց տասնյակ-վաթսուն, յոթ տասնյակ-յոթանասուն, ութ տասնյակ-ութսուն, ինը տասնյակ-իննսուն։

229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք հարադիր (առանձին)։

Ա. Տասնյոթ, քսաներք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յաթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը։
Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն։

Ա շարքի թվերը գրվում են միասին։
Բ շարքի թվերը գրվում են առանձին։

230. Տրված թվականները գրի՛ր բառերով։
65-վաթսունհինգ, 48-քառասունութ, 107-հարյուր յոթ, 93-իննսուներեք, 6087-վեց հազար ութսունյոթ, 4321-չորս հազար երեք հարյու քսանմեկ, 786-յոթ հարյուր ութսունվեց։

231. Պարրզի՛ր, թե ինչպես է գրվում ինը։
Ինն անգամ վաթսուն,-կրկնեց նա։
Ինը տարի է՝ ընկերություն ենք անում։
Ինը քսանից տասնմեկով է փոքր։
Երկուսին գումարած ու ինը կլինի՞։
Ինն ես ասում, բայց երկուսին գումարած ութ տասը կլինի։
Ինն ինչի՞ց է մեծ։
Իննսուն տարի է տևել այդ պատերազմը, թե՞ հարյուր
Տատս իննսունմեկ տարեկան է։

232. Առաջին երկու զույգ նախադասությունները համեմատի՛ր և տարբերությունները գրի՛ր։ Մյուս նախադասությունների համապատասխան զույգերը գրի՛ր։

ա) Փոքրիկ իշխանն ապրում էր վեց հարյուր տասնչորսերորդ մոլորակում։-Փոքրիկ իշխանն ապրում էր համար վեց հարյուր տասնչորս մոլորակում։

բ) Տղան համար հարյուր վաթսունմեկ դպրոցն էր ավարտել։-Տղան հարյուր վաթսունմեկերորդ դպրոցն էր ավարտել։

գ) Իմ անունը մատյանում քսաներկուերորդն է։-Իմ անունը մատյանում համար քսաներկուսն է։

դ) Առաջնորդը համար վեց հրամանով անծանոթներին ժպտալն արգելեց։-Առաջնորդը վեցերորդ հրամանով անծանոթներին ժպտալն արգելեց։

ե) Գրքի երեք հարյուր քսանմեկերորդ խնդիրն եմ լուծում։-Գրքի համար երեք հարյուր քսանմեկ խնդիրն եմ լուծում։

զ) Նրա ծանոթն ապրում էր Ծաղկի համար երկու տանը։-Նրա ծանոթն ապրում էր Ծաղկի երկրորդ տանը։

233. Փակագծում տրված թվականներն այնպես գրիր, որ պատասխանեն ոչ թե քանի՞, այլ ո՞ր կամ ո՞րերորդ հարցին։

Տասը օր է, որ բակ չեմ իջել։
Երորդ դասարանցի քույրիկս երկու տարով փոքր է ինձինց։
Երկիր թռչող յուրաքանչյուր երկրորդ նավն ինձ հյուրեր է բերում։
Խաղի երեսունհինգերորդ րոպեում եղբայրս գոլ խփեց։
Մեկից սկսած յուրաքանչյուր տասներկուերորդ թիվն առանց մնացորդի կբաժանվի տասներկուսի։
Յուրաքանչյուր չորս ամսվա քսանութերորդ օրը նվիրում էր աշխատանքային սեղանն ու պահարանը կարգի բերելուն։
Կյանքի ութսուներկուերորդ տարում որոշեց հեծանիվ քշել։
Արդեն տասնվեցերորդ դարում գեղասահքի սիրահարներ կային Հոլանդիայում։
Իմ միակ գործը քեզ սիրով օգնելն է։

234. Սխալները գտի՛ր և ուղղիր։

Համար առաջին տիեզերագնացն աշխարհում Յուրի Գագարին է։-Համար մեկ տիեզերագնացն աշխարհում Յուրի Գագարին է։-Առաջին տիեզերագնացն աշխարհում Յուրի Գագարին է։
Վերջապես, երբ հույսերս կտրել էինք, համար քառասունիններորդ արձանագրության մեջ հարկավոր տեղեկությունը գտանք։-Վերջապես, երբ հույսերս կտրել էինք, համար քառասունինը արձանագրության մեջ հարկավոր տեղեկությունը գտանք։-Վերջապես, երբ հույսերս կտրել էինք։ քառասունիններորդ արձանագրության մեջ հարկավոր տեղեկությունը գտանք։
Հինգերորդ համաի նկարն ուշադրությունս գրավեց։-Համար հինգ նկարն ուշադրությունս գրավեց։-Հինգերորդ նկարն ուշադրությունս գրավեց։
Բակում ինը տղա կա։ Ասածդ տցան ուժով ու ճարպկությամբ համար իններորդն է։-Բակում ինը տղա կա։ Ասածդ տղան ուժով ու ճարպկությամբ համար ինն է։-Բակում ինը տղա կա։ Ասածդ տղամ ուժով ու ճարպկությամբ իններորդն է։
Այդ ուղևորին բաժին ընկավ ութերորդ համարի նավախցիկը։-Այդ ուղևորին բաժին ընկավ համար ութ նավածցիկը։-Այդ ուղևորին բաժին ընկավ ութերորդ նավածցիկը։

You are currently viewing Հայոց լեզու