Խուսափիր այն տգետից, որն իր համար գիտնական է:
Մի խուսափիր հիմար մարդկանցից, նրանց խոսքերը կարող են քո
ուղեղում իմաստուն մտքերի ծիլեր արձակել:
Դիմացինին գնահատելու համար նախ և առաջ գնահատողը ինքը պետք է գին ունենա:
Մարդիկ անում են ինչ պատահի, մենակ թե դրա մասին խոսեն:
Կան շատ բաներ, որոնց մասին իմաստուն մարդը չէր ուզենա իմանալ:
Չարժե վայր ընկնել, հուսալով որ քեզ կբարձրացնեն:
-Ի՞նչ է քեզ մայրիկդ նվիրել ծննդյանդ օրը:
-Կյանք…
Մենք երբեք չենք ստանա այն ինչ ուզում ենք, մինչև շնորհակալ չլինենք, նրա համար ինչ ունենք:
Երևակայություը կարևոր է գիտելիքներից:
Միշտ էլ ամեն ինչ լավ է վերջանում: Եթե ամեն ինչ վատ է վերջացել, ուրեմն դա դեռ վերջը չի:
Լավագույն բանը, որը դուք կարող եք անել սիգարի տուփի հետ, դա այն ձեր թշնամուն տալն է: