Շարժվող քարեր անվանում են նաև սահող կամ սողացող քարեր, որոնք հայտնաբերվել են Ռեյստրեկ Պլայա չորացած լճում՝ ԱՄՆ-ի Մահվան հովտում։ Քարերը դանդաղ սահում են լճի կավե հատակով, որի մասին վկայում են նրանց հետևից մնացած երկար հետքերը։ Քարերը տեղաշարժվում են ինքնուրույն, առանց կենդանի էակների օգնության, սակայն մինչև 2013 թվականի Սուրբ ծնունդը ոչ ոք երբեք չի տեսել և չի ֆիքսել շարժումը տեսախցիկով։ Քարերի նմանօրինակ շարժում նկատվել է նաև մի շարք այլ վայրերում, սակայն քանակով և հետքերի երկարությամբ Ռեյստրեկ Պլայան խիստ առանձնանում է մյուսներից։

You are currently viewing Շարժվող քարեր