Բի մոլորակի վրա գրքեր չկան: Գիտելիքներն անյտեղ վաճառում և գնում են շշերի մեջ:  Պատմությունն, օրինակ, վարդագույն ջուր է, նռան հյութի նման, աշխարհագրությունը՝ անանուխի կանաչ ջուր, իսկ քերականությունը անգույն հեղուկ է, ոնց որ հանքային ջուր լինի:

«Բի» մոլորակի վրա դպրոցներ չկան: Ամեն մեկն իր տանն է սովորում: Առավոտյան բոլոր երեխաները, կախված տարիքից, պետք է մի բաժակ պատմություն խմեն, մի քանի գդալ մաթեմատիկա ուտեն և այդպես՝ շարունակ:

Պատկերացնո՞ւմ եք, այսքանից հետո երեխաները դեռ կամակորություն են անում:

-Խելացի եղիր,-համոզում է մայրը: – Մի՞թե դու չգիտես, թե ինչքան համեղ է կենդանաբանությունը: Ախր այն շատ  քաղցր է, է՛: Հարցրո՛ւ Կարոլինային (Կարոլինան նրանց տան էլեկտրական ռոբոտն էր):

Կարոլինան   համաձայնում է փորձել շշի պարունակությունը: Մի քիչ լցնում է իր բաժակի մեջ, խմում է և վայելում:

— Ի՜նչ համեղ է,- բացականչում է նա և անմիջապես սկսում է շարադրել իր ստացած գիտելիքները. «Կով՝ որոճացող անասուն, սնվում է խոտով և մեզ շոկոլադե կաթ է տալիս…»:
Ա՛յ, տեսնո՞ւմ ես,- ասում է մայրը՝ ինքն իրենից գոհ:

Դե ինչ պիտի անի: Նա մի թեթև գուշակում է, որ խոսքը կենդանաբանության մասին չէ, այլ՝ ձկան յուղի, բայց հետո հավաքում է իրեն, փակում է աչքերը և ծափահարությունների ներքո մի կումով կուլ է   տալիս դասը:

Այնտեղ կան նաև ջանասեր աշակերտներ, կան աշխատասերներ և նույնիկ՝ ուսման ծարավներ: Նրանք արթնանում են կեսգիշերին, զգույշ վերցնում են պատմության շիշը և խմում  մինչև վերջին կաթիլը: Դրանից նրանք շատ կրթված են դառնում:

Մանկապարտեզ հաճախող երեխաների համար էլ ուսումնական կոնֆետներ կան: Դրանք իրենց համով ելակ կամ արքայախնձոր են հիշեցնում և պարունակում են մի քանի պարզ բանաստեղծություն, շաբաթվա օրերի անվանումները, մեկից մինչև տասը թվերը: Իմ ընկեր տիեզերագնացը ինձ այդպիսի մի կոնֆետ տվեց  հիշատակ: Ես այն իմ աղջկան տվեցի, և նա անմիջապես սկսեց «Բի» մոլորակի լեզվով գրված ծիծաղելի բանաստեղծություն կարդալ: Այն մոտավորապես այսպես էր հնչում.

Անտա, անտա, պերո պերո,
Պինտա պինտա, պիմ պերո:

Առաջադրանքներ

Ինչպիսի՞ն էին <Բի> մոլորակի երեխաները։ Արդյոք նմա՞ն էին մեր մոլորակի երեխաներին։
Բի մոլորակում երեխաները խմում և ուտում էին գիտելիքները։ 

Մի քանի նախադասությամբ բնութագրի՛ր նրանց։
Կային կամակոր երեխաներ և կային ջանասեր երեխաներ։

Ի՞նչ էին անում <Բի> մոլորակի երեխաները դպրոց գնալու փոխարեն։
Երեխաները գիտելիքները ուտում և խմում էին։

Ի՞նչ տեսք ու համ ուներ <Բի> մոլորակի քերականությունը։ Ինչո՞ւ։
Բի մոլորակում ամեն դաս ուներ իր ուտելիքը կամ խմիչքը օրինակ՝ քերականության խմիչքը թաթանցիկ էր և ուներ հանքային ջրի համ։

Եթե <Բի> մոլորակում դպրոց լիներ, ի՞նչ կանեին այդ դպրոցի սովորողները։ Փորձի՛ր ներկայացնել նրանց առօրյան։
Եթե Բի մոլորակում դպրոց լիներ երեխաները արդեն կուզենային միայն գիտելիքները խմել և ուտել, որպեսզի դպրոց չգնային, քանի-որ պետք կլիներ շու արթնանալ։

Ինչպիսի՞ն էին <Բի> մոլորակի մեծահասակները։ 
Մեխահասակները համուզում էին նրանց երեխաներին խմել և ուտել գիտելիքները։

<Բի> մոլորակի խանութներում ինչե՞ր էին վաճառում։ 
բի մոլորակի խանութներում վաճառվում էին շշեր և կոնֆետներ գիտելիքներով։

Նկարագրի՛ր <Բի> մոլորակը։ 
Բի մոլորակում խասում էին անհասկանալի լեզվով և այդ մոլորակում ամեն օր պետք էր լիտրնեով խմել։

Գրի՛ր այն օրենքները, որոնք գործում են <Բի> մոլորակում։
Բի մոլորակում դպրոց բառ չկար և այդ պատճառով բոլոր մարդիկ պետք է ամեն օր ուտեին և խմեն գիտելիքները։

You are currently viewing «Բի» մոլորակը