Քիմիական բանաձև C6H8O6
Վիտամին C, L-ասկորբինաթթու կամ ասկորբինաթթու, ջրալույծ վիտամին է, որը հայտնաբերված է տարբեր սննդամթերքներում ու կիրառվում է որպես դեղահաբեր[3]։ Օգտագործվում է լնդախտի կանխարգելման ու բուժման նպատակով[3]։ Ասկորբինաթթուն էսենցիալ վիտամին է, մասնակցում է օրգանիզմի հյուսվածքների ռեգեներացիային ու մի շարք նյարդամիջնորդանյութերի սինթեզի ֆերմենտների համար կոֆերմենտ է[3][4] : Բացի այդ, կենսագործունեությունն ապահովող մի շարք ֆերմենտների համար նույնպես ծառայում է որպես կոֆերմենտ, մասնավորապես իմունային համակարգի[4][5]։ Կարևորագույն ֆունկցիաներից է հակաօքսիդանտային ֆունկցիան[6]։Ներկայումս որևէ հստակ ապացույցներ չկան ասկորբինաթթվի օգտագործման շնորհիվ մրսածությունը կանխարգելելու վերաբերյալ[6][7]։ Միևնույն ժամանակ հաստատված է, որ վիտամինի կանոնավոր օգտագործումը բերում է հիվանդների շուտ ապաքինմանը[8]:Կան տեսակետներ, որոնց համաձայն վիտամինի կանոնավոր օգտագործումը,իմուն համակարգի խթանման ճանապարհով, կարող է նվազեցնել քաղցկեղի, սրտանոթային հիվանդությունների և մտավոր հետամնացության ռիսկերը[9][10]։ Օգտագործվում է ներքին ընդունման ու ներարկման եղանակներով[3]։Վիտամին C-ն օրգանիզմի կողմից բավականին բարձր ընկալունակություն ունի[3]։ Վերջինիս բարձր չափաբաժիններով օգտագործումը բերում է աղեստամոքսային համակարգի ֆունկցիայի խաթարման, գլխացավերի, անքնության, մաշկի կարմրության[3][11]։ Նորմալ չափաքանակներն ապահով են հղիության ընթացքում[12]։ ԱՄՆ-ի բժշկական ինստիտուստը խորհուրդ չի տալիս վիտամինի մեծաքանակ օգտագործումը[4]։Վիտամին C-ն հայտնաբերվել է 1912 թվականին, անջատվել՝ 1928 թվականին, և 1933 թվականին եղել է առաջին վիտամինը, որը կարողացել են սինթեզել մարդու օրգանիզմից դուրս [13]։ Համաշխարհային առողջապահական կազմակերպության բնորոշմամբ վիտամին C-ն դասվել է որպես ամենաանվտանգ ու արդյունավետ դեղամիջոցների շարքին, որոնք անհրաժեշտ են առողջապահական համակարգում[14]։ Ասկորբինաթթուն դեղատներում բավականին մատչելի ու հասանելի է, տրվում է առանց կամ դեղատոմսով[3][15][16]։ Ասկորբինաթթվի հայտնաբերման համար Նոբելյան մրցանակներ են շնորհվել Ալբերտ Ցզենտ- Գյորգիին ու Վալտեր Նորման Հավորֆին 1937 թվականին ֆիզիոլոգիայի և բժշկության, ինչպես նաև քիմիայի բնագավառներում, համապատասխանաբար[17][18]։ Աղբյուրներ են՝ բրուսելյան կաղամբը, բրոկոլին, ցիտրուսային մրգերը, կիվին, հում կարմիր պղպեղը, ելակը[6]։ Մթերքների ջերմաստիճանային մշակումն ու երկար ժամանակ պահպանումը բերում է վիտամինի օքսիդացման[6]։