Ապրիլի 24֊ը տարվա 114-րդ (նահանջ տարիներին՝ 115-րդ) օրն է։
Տարվա ավարտին մնում է 251 օր։
Ապրիլի 24֊ին տեղի է ունեցել
775 — Արձնիի ճակատամարտ
1915 — Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին հարյուրավոր մտավորականներ, քաղաքական գործիչներ և գործարարներ, ինչով խորհրդանշվեց 1915-1923 թվականների Հայոց Ցեղասպանությունը
1953 — Ուինսթոն Չերչիլն ասպետի կոչում է ստանում Եղիսաբեթ II թագուհուց
1965 — Երևանում առաջին անգամ նշվում է Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը
1966 — Երևանում հիմնադրվում է Ազգային միացյալ կուսակցությունը
1967 — տիեզերագնաց Վլադիմիր Կոմարովը զոհվում է անկարգելի չբացվելու պատճառով
1968 — Մավրիկիոսը դառնում է ՄԱԿ անդամ
1970 — Չինաստանն արձակում է իր առաջին արհեստական արբանյակը
2003 — Փարիզում տեղադրվեց Դավիթ Երևանցու պատրաստած Կոմիտասի 4 մետրանոց բրոնզե արձանը
Ապրիլի 24֊ին ծնվել են
702 — Ջաֆար ալ-Սադիկ շիաների 5-րդ իմամ (մ. 765)
1533 — Վիլեմ Լռակյաց Օրանի թագաժառանգ, Նասաուի կոմս (մ. 1584);
1951 — Էնդա Քեննի, Իռլանդիայի վարչապետ
1953 — Էրիկ Պողոսյան Eric Bogosian ամեր. դերասան, գրող
1980 — Կարեն Ասրյան, շախմատի գրոսմայստեր (մ. 2008)
Ապրիլի 24֊ին մահացել են
1731 — Դանիել Դեֆո անգլիացի գրող (ծնված 1660)
1931 — Դավիթ Կլդիաշվիլի վրաց գրող, դրամատուրգ (ծնված 1862)
1948 — Յազեպ Վիտոլ, լատվիացի կոմպոզիտոր, ուսուցիչ, երաժշտական քննադատ (ծնված 1863)
1959 — Հակոբ Կոջոյան, հայ նշանավոր նկարիչ (ծնված 1883)
1960 — Մաքս Լաուե գերմանացի ֆիզիկոս
1967 — Վլադիմիր Կոմարով (տիեզերագնաց) ռուս տիեզերագնաց (ծնված 1927)
1994 — Ավետիս Առուշանյան, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից (ծնվ. 1975)
2014 — Կոնստանտին Օրբելյան, հայ կոմպոզիտոր (ծնված 1928)
Նաև ապրիլի 24֊ին Նեպալի ժողովրդավարության օրն է։