Բառաշարքերում գտնել և առանձնացնել հոմանիշների 6 զույգ:
1.Կեղտ, գութ, եղեգնուտ, խիղճ, ավար, թախիծ, կարծիք, օրրան, մորմոք, թալան, իմաստ, հայրենիք, տեսակետ, աղտ:
Կեղտ֊աղտ, խիղճ֊գութ, ավար֊ թալան, թախիծ֊մորմոք, կարծիք֊տեսակետ, օրրան֊ հայրենիք
2.Ձու, նեցուկ, ճաճանչ, պայտ, թարթիչ, վիհ, աշտանակ, արտևանունք, օշարակ, ճրագակալ, անդունդ ,ճառագայթ, հավկիթ, հենարան:
Ձու֊հավկիթ, նեցուկ֊հենարան, թարթիչ֊արտևանունք, վիհ֊անդունդ, աշտանակ֊ճրագակալ, ճաճանչ֊ճառագայթ
3.Աքցան,տաղտուկ, խուճապ, գինարբուք, մորմոք, խրախճանք, արգելք, ահ, գուրգուրանք, երկյուղ, խոչընդոտ, գորով, տագնապ, ձանձրույթ:
Տաղտուկ ձանձրույթ, խուճապ տագնապ, գինարբուք խրախճանք, արգելք խոչընդոտ, ահ երկյուղ
Տրված բառերին վերջից կամ սկզբից ավելացրու տառեր և ստացիր նոր բառեր:
Ք Աջ
տուն կ
Ս ունկ
քար տ
վազ ք
Գ երան
Ն կար
Կ լոր
Ա պար
Բ աղեղ
Ա շուն
սան ր
Ա ծուխ
չոր ս
գիր ք
բարձ ր
Ք այլ
բու ք
« Լավություն արա, ջուրը գցիր, ձուկը չիմանա, Աստված կիմանա» առածը նշանակում է՝
Ա. եթե ձուկ ես բռնում, մեկ-մեկ էլ կերակրիր նրան
Բ. ձուկն Աստծո ստեղծածն է և չի կորչի
Գ. ուրիշի համար արված լավ գործը չի կորչի
Դ. լավություն արա, ջուրը գցիր, կկակղի, կուտեն
Ե. լավությունը ձուկ է, այսօր այստեղ է լողում, վաղը՝ այնտեղ: