Մի քանի շաբաթ առաջ մենք խաղում էինք գաղտնի սանտա խաղը՝ քաշում էինք թղթեր որոնց վրա գրված էր ինչ-որ մեկի անունը մեր դասարանից և դառնում էինք այդ մարդու գաղտնի սանտան։ Ինձ ընկել Եվա Միքայելյանը ու ես որոշել էի նրան նվիրել Բիսեռներ։ Ես հագել էի շատ մեծ շոր և առավոտվանից բոլորը ինձ էին նայում։ Սկզբում 4-րդ ու 5-րդ դասարանցիներով փորձ էինք անում, իսկ հետո ընկեր Լյովան ու ընկեր Լենան մեզ տարան 1-ին դսարանցիների դասարան և մենք նայում էինք Малефисента 2։ Կեսը նայելուց հետո մենք գնացինք երգելու ու պարելու, և վերջապես դրանից հետո մենք սկսեցինք նվերները նվիրել՝ նկարագրելով մարդուն։ Սկսել էի ես, ես նվիրեցի Եվային, Եվան նվիրեց Շուշանին և այդպես մնացածը։ Ինձ նվիրել էր Մարիամըէ մի հատ ավոկադո գրիչ և մի հատ ավոկադո տետր։ Երբ Եվան բացեց իր նվերը այնպես ճչաց, որ ես վախեցա, որովհետև բիսեռը նրա երազանքն էր, իսկ Մարիամը սկսեց լացել, քանի որ նա էլ էր երազում բիսեռ ունենալ։ Ես իմ քրոջ Եվայի համար էլ էի պատրաստել նվեր՝ էլի բիսեռ, բայց Մարիամը այնքան էր լացում, որ մենք այդ նվերը տվեցինք նրան։ Վերջում, երբ մենք արդեն պետք է տուն գնաինք մայրիկս ասաց, որ իմ քույրիկ Եվան ու նրա եղբայր Վահեն նույնպես գալու են մեր տուն և ես շատ ուրախացա, իսկ երբ ես սպասում էի նրանց ընկեր Լյովան ու ընկեր Վիկան ինձ տարան նկարվելու։ Ահա նկարը ընկեր Լյովայի հետ։ Ընկեր Վիկայի հետ նկարը չգիտեմ որտեղ կա։

You are currently viewing Ամանորը Հարավային դպրոցում