Պատմվածքը ընկերների խմբի մասին էր, և այդ խմբում կար մի տղա՝ Նեսոն։ Նա շատ հեքիաթներ գիտեր և ամեն երեկո պատմում էր ընկերների համար հեքիաթներ։ Նրանք ապրում էին գյուղում։ Մի անգամ այնտեղ մի ուսումնարան բացվեց և բոլոր երեխաներին տարան սովորելու, բայց տարեկան պետք էր վճարել 3 ռուբլի։ Այդ ընկերների խմբից կեսից շատի ծնողները չկարողացան վճարել 3 ռուբլի և այդ պատճառով նրանք ուսումնարանում չէին սովորում՝ դրանց մեջ էր մտնում նաև Նեսոնը։ Հեղինակը երկու տարի գնաց այդ ուսումնարան, և նրա հայրը որոշեց, որ հեղինակին տանի գյուղաքաղաք՝ ավելի լավ ուսումնարան։ Այնտեղ նույնպես մնաց երկու տարի և նա գնաց գյուղ։ Նեսոնը հարցրեց, արդյոք նա հիշում է խարույկի շուրջ նստած պատմությունները, իսկ հեղինակը ասում է, որ դա նրա մանկության ամենալավ հիշողություններից մեկն է։ Հաջորդ անգամ քաղաքի ուսումնարան գնալուց՝ Նեսոնի հորից ձի վարձեցին և Նեսոնը հեղինակի և ձիու հետևից վազում էր։ Հեզինակը արդարության համար որոշեց, որ կամ երկուսով քայլեն կամ հերթով ձիու վրա։ Ձմերուկը կտրելու համար հեղինակը դանակը տվեց Նեսոին իսկ Նեսոն կորցրեց։ Քաղաքի ուսումնարանից հետո հեղինակը էլի վերադառնում է գյուղ և տեսնում Նեսոին կապած գողության համար, նա ասում է բաց թողեք նրան։

Ես կասեմ. որ եթե Նեսոյի ծնողները վճարեին ուսումնարանին Նեսոն այսպես անխելք չեր դառնա և լավ ընկերություն կաներ ու ոչինչ չեր գողանա։

You are currently viewing Վերլուծում Իմ ընկեր Նեսոն